Թուրքական ընկերությունները հայտնվել են Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների տակ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման ընդունման մասին, գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մոսկովյան բորսան: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է 50 ընկերություն, դրանց թվում են նաև թուրքական ընկերություններ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքով, քայլը միտված է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի ռազմական ներուժը թուլացնելուն:
Ի պատասխան սահմանված պատժամիջոցների, ռուսական կողմը հայտարարել է հունիսի 13-ից դոլարով և եվրոյով գործարքների ամբողջական դադարեցման մասին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցերին նախորդել էր ԱՄՆ-ի նմանատիպ որոշումը: Այս դեպքում պատժամիջոցներ էին սահմանվել 300 ընկերության նկատմամբ, որից 13-ը միայն թուրքական:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



