Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


Փոփոխություններ՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրում

CULTURE

Գործադիրի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության մեջ:   Գործող կարգի համաձայն՝ թատերահամերգային կազմակերպությունները ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով: Ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որը ցույց է տվել՝ ֆինանսավորման մեխանիզմում առկա է անհամապատասխանություն կանխատեսվող և փաստացի ձևավորված սեփական եկամուտների միջև։ Օպերային թատրոնը փաստացի գերազանցել է իր պլանավորած տարեկան եկամուտի չափը, մինչդեռ պետության կողմից հատկացվող ֆինանսավորման գումարի չափը համապատասխանում է կազմակերպության կանխատեսվող գումարի չափին։ Հետևաբար, պետության պարտավորությունը՝ կրկնապատկելու ֆինանսավորումը, դառնում է ոչ լիարժեք, քանի որ տվյալ կազմակերպությանը փաստացի հատկացվում է ավելի պակաս գումար, քան վերջինս ձևավորել է տարվա ընթացքում:  

2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։ Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2025 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Երևանի կամերային պետական թատրոններում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:  Միևնույն ժամանակ, կարիք է առաջացել ֆինանսավորման նոր մոդելի ներդրման ժամանակացույցը փոխարինել ֆինանսավորման նոր մոդելի ներդրման սկզբունքներով, որը պայմանավորված է ոչ միայն թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշներով, այլև ոլորտային առանձնահատկություններով, սեփական հարթակների առկայությամբ, նյութատեխնիկական հագեցվածությամբ՝ հատկապես մարզերում գործող թատերահամերգային կազմակերպությունների պարագայում: Փոփոխության արդյունքում հստակեցվել է սեփական եկամուտ եզրույթը. այդպիսի եկամուտներ են համարվում նաև թատերահամերգային կազմակերպության կողմից մատուցվող որոշակի ծառայություններով միջոցառման տոմսերի վաճառքից ստացված միջոցները, որն իր հերթին կնպաստի կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեության միջոցով սեփական եկամուտների ավելացմանը:

Որոշմամբ սահմանվել է նաև նոր ֆինանսավորման մոդելի անցնելու տոկոսային շեմը, հանվել է թերակատարումների վերաբերյալ դրույթը, քանի որ որոշման նոր խմբագրությամբ հստակ սահմանվում է՝ կազմակերպությունը պետք է ֆինանսավորվի այն գումարի կրկնակիի չափով, որքան որ նախորդ տարվա ընթացքում աշխատել է: Այսպիսով՝ փոփոխության արդյունքում սահմանվել է, որ պետական բյուջեի նախագծով նախատեսվող գումարի չափը կհաշվարկվի թատերահամերգային կազմակերպության կողմից ներկայացված կանխատեսումների հիման վրա, և նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամփոփումից հետո, անհրաժեշտության դեպքում, բյուջեում կկատարվեն վերաբաշխումներ։  Ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի այն թատերահամերգային կազմակերպություններում, որոնց սեփական եկամուտները կգերազանցեն մինչև նոր մոդելի ներդնումը պետական բյուջեի «Արվեստների ծրագրով» առանց մրցույթի տրամադրվող գումարի չափի կեսը, ինչպես նաև տվյալ թատերահամերգային կազմակերպության սեփական եկամուտներում տոմսերի վաճառքից ստացված հասույթը կկազմի առնվազն 75 տոկոսը: Նշյալ փոփոխությունները կտարածվեն 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia