Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ևս ամբողջությամբ կվերանա այն նախապաշարմունքը, թե հաշմանդամություն ունեցողները հասարակության անդամ չեն

SOCIETY

Հայաստանում ԵՄ պատվիրակությանղեկավարդեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստանում ևս ամբողջությամբ կվերանա այն նախապաշարմունքը, թե հաշմանդամություն ունեցողները հասարակության անդամ չեն: Այս մասին դեսպանը նշեց «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի փակման արարողության ժամանակ`շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում բավականին առաջընթաց է արձանագրել:

«Մեզ համար մեծ պատիվ է նման նախաձեռնության մասնակիցը լինել: Ուզում եմ շնորհավորել մեր գործընկերներին հոյակապ իրականացված աշխատանքի համար, որն արվեց այս ծրագրի շրջանակում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար այս գործը ԵՄ-ի կողմից շատ մեծ կարևորությամբ է ընդունվում: Ես լեհ եմ, իմ կյանքի մեծ մասը սոցիալիստական ճնշման տակ եմ անցկացրել: Հիշում եմ, որ թե' Լեհաստանում, թե' Խորհրդային Միությունում հաշմանդամություն ունեցող անձնանց փողոցում տեսնելն անհնար էր: Արևմուտքում 1980 թվականին ես առաջին անգամ տեսա հենասայլակներով, խնդիրներ ունեցոÕ ² մարդկանց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Պյոտր Սվիտալսկին:   

Նա վերհիշեց, որ հարց է տվել, թե ինչպես է հնարավոր այդ տարբերությունը:

«Ինձ տվեցին հետևյալ պատասխանը` կատարյալ հասարակություններում ոչ կատարյալ մարդկանց չեն սիրում: Այս ծրագիրը չի վերաբերում միայն նրան, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց ավելի հզորացնենք և որ նրանք իրենց զգան հասարակության անդամ: Նման ծրագրերի նպատակներից է վատ ժառանգությունից ձերբազատվելը: Շատ երկրներում այսօր սա իրականություն է, մեզ հաջողվել է հաղթահարել այն նախապաշարմունքը, թե հաշմանդամություն ունեցողները հասարակության անդամ չեն»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորում է, որ «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի աշխատանքի մեծ մասը կատարվել է Երևանից դուրս` մարզերում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի փակման արարողության ժամանակ նշեց, որ այն մեկնարկել է երեք տարի առաջ և իրականացվում է վեց երկրներում:

«Այս երեք տարում այդ երկրները իրար հետ հանդիպելու, լավագույն փորձը կիսելու, Մեծ Բրիտանիայի փորձագետների հետ աշխատելու, առաջատար փորձը ուսումնասիրելու հնարավորություն են ունեցել»,-շեշտեց նա:

Արևիկ Սարիբեկյանը հավելեց, որ ծրագրի կատարման ընթացքում մի շարք ձեռքբերումներ եղան:

«Դրանցից մեկը Հայաստանում մշակված մեխանիզմն է, որի միջոցով հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ներգրավվել, և իրենց կարիքները վերհանելով հանդերձ, աջակցել, որպեսզի ներկայացված որոշումները լինեն հնարավորինս ներառական: Մշակվել են մի շարք հաղորդումներ, որտեղ ներգրավված էր հաշմանդամություն ունեցող լրագրող, փորձում էինք նաև խրախուսել, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ներգրավվեն աշխատանքի տարբեր ոլորտներում»,-հավելեց նա:  

2013 թվականին Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագիրը` նպատակ ունենալով տեղական ինքնակառավարման մակարդակում որոշումներ ընդունելիս ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց տեսակետները և ներդնել ներառական որոշումների ընդունման հայեցակարգը: Ծրագիրը ֆինանսավորում էր Եվրոպական միությունը:

Միացյալ Թագավորության փորձագետների աջակցությամբ, ծրագրի գործընկեր «Ունիսոն» ՀԿ-ի և տեղական ՀԿ-ների հետ աշխատանքի արդյունքում առաջին փուլում կազմվեց ներառական որոշումներ ընդունելու հայեցակարգ, որն առաջին անգամ կիրառվեց Արթիկ քաղաքում: Բրիտանական խորհրդի աջակցությամբ և շահառու բոլոր մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվեց մատչելի դարձնել քաղաքի այգին և մշակույթի տունը, Արթիկում կառուցվեցին թեքահարթակներ: Ծրագրի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել նաև բարձրագույն ներառական կրթության քաղաքականության մշ ակմանը: Բրիտանական խորհրդի աջակցությամբ այն քննարկվեց նաև Վանաձոր, Գյումրի և Գավառ քաղաքներում` նպատակ ունենալով ընդգրկել հաշմանդամություն ունեցող մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները և մարզային համալսարանների ղեկավարության տեսակետները: Ծրագիրն իրականացվում էր վեց երկրում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հորդանանում, Լիբանանում և Ուկրաինայում: 

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025