«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները
SOCIETYՀունիսի 12-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, Բագրատ Սրբազանի առաջնորդած հերթական խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանական զորքերը, ցուցաբերելով օրենքի կոպտագույն խախտումներ, հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ, այդ թվում կիրառելով հատուկ միջոցներ։
Արդյունքում, վիրավորում են ստացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շարքերում նաև կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները, պահանջում է բացահայտել հատուկ միջոցներ կիրառողներին, դրանց կիրառման հրաման տվող պաշտոնյաններին։
Ակնհայտ է, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքով տառապող անձինք որևէ աղերս չունեն ժողովրդավարական արժեքների հետ և բացառապես նոր իշխանության ձևավորումը կարող է ապահովել երկրի առջև ծառայած արտաքին և ներքին խնդիրների լուծումը։

1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



