Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Մեր ժողովուրդը կարողացավ իր կքած ողնաշարն ուղղել, բայց այս վիճակից դուրս գալու համար պետք է համբերությամբ զինված կարողանանք պայքարել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո եղան տարբեր շարժումներ, որոնք ինչ-որ մի փուլում արդյունքներ չգրանցեցին: Մարդիկ հավատով դուրս էին գալիս փողոց, սակայն ձեռնունայն վերադառնում էին տուն: Կար մտավախություն, որ այլևս որևէ ուժ չի «ստիպի» քաղաքացիներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել, չնայած դժգոհությունը, մեղմ ասած, գագաթնակետին է հասել: Այդ ուժը եղավ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը: Մարդիկ վերագտան իրենց հավատը: Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է՝ այո, սպասում էինք այդ ուժին և նույնիսկ մեր այդ սպասումները ժամանակ առ ժամանակ արտահայտել ենք, որ շատ կցանկանայինք՝ Եկեղեցին ու հոգևոր դասը մեզ առաջնորդեր:

«Եկեղեցու հանդեպ մեր զգացմունքները շատ խորն են: Երբեմն հայ ասելու փոխարեն մարդիկ ասում են հայ քրիստոնյա, դրանք հոմանիշներ են: Կան ժողովուրդներ, որոնք շատ կրոնամոլ են, բայց մեր կենցաղում այդ աստիճանի կրոնամոլություն չկա: Սակայն բոլոր դեպքերում հավատը մեզ համար շատ խորն է և միաձուլված է ազգայինի հետ: Հոգևորականի կերպարը շատ առինքնող է: Բագրատ Սրբազանի կերպարը շատ խարիզմատիկ է, մի տեսակ շատ լուսավոր կերպար է: Նա ոչ միայն հույս ներշնչեց, այլ մի տեսակ ծնկի եկած վիճակից մեր ժողովրդի մի ստվար հատվածին ոտքի կանգնեցրեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Նշում է՝ տարիներ շարունակ մարդիկ հարցնում էին՝ լավ, մեր ժողովրդին այս ի՞նչ պատահեց: «Չենք զգում այս ցավը՝ հայրենիքի կորստի, զոհերի, այս արհամարհանքը, ծաղրը, որ կա մեր բոլորի նկատմամբ դրսից ու ներսից: Մի՞թե մեր արժանապատվությունը կորցրել ենք: Հիմա էլ դա այսպես եմ բացատրում. ամեն ինչ այնպես կազմակերպվեց, այս փորձանքն այնպես բերվեց մեր գլխին, որ մեզ վերածեցին հոգեբանական զոհի: Անկարողության խոր զգացում ներշնչեցին, և այդ զոհի հոգեբանության մեջ էինք վերջին տարիներին, մասնավորաբար, պատերազմից հետո, որովհետև իսկապես այդքան արյուն տեսանք, կորուստ, զոհ, դրսի ու ներսի թուրքերից արհամարհանք: Մի տեսակ կքած վիճակում էինք, այդ զոհի անօգնական վիճակից Սրբազանին հաջողվեց մեզ հանել: Դա հրաշքի պես բան է:

Այսօր, որքան էլ ցանկանան նվազեցնել արժեքը, որքան էլ թշնամական քարոզչությունը ցանկանա վարկաբեկել այն, ինչ այսօր տեղի է ունենում, հիմա ազգային ոգու և ընդհանրապես արժանապատվության վերելքի առաջ ենք: Մի վիճակում էինք հայտնվել, որ պատերազմ էր հայտարարված հայկական քաղաքակրթությանն առհասարակ, ամեն մի հայկականի գոյությանը: Թշնամին կարողացավ շատ խորամանկ ու նենգ ձևերով մեր երկիրը ներսից գրավել, մի տեսակ անտեսանելի ձևով: Երբ ռազմական բախում է լինում, դա տեսանելի է, գիտես, որ քո դիմաց քո թշնամին է կանգնած, զինված է, ռազմի դաշտի օրենքներն են գործում և այլն: Այն, ինչ կատարվեց մեզ հետ 2018 թ.-ին և արդեն նախապատրաստված էր ավելի վաղ գործակալական ցանցի ստեղծումով և այլն, անտեսանելի թշնամու ձեռքի գործն էր: Նույնիսկ այն մարդիկ, ստորաբաժանումները, երկրի այն կառույցները, որոնք պարտավոր էին դա տեսնել, չգիտեմ՝ տեսե՞լ են, տեսել ու մտածել են, որ մեզ համար դա վտանգ չի՞ ներկայացնում, համագործակցե՞լ են, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, թշնամին կարողացավ մեր երկիրն ամենանենգ ու դավադիր ձևով գրավել, կարծես թիկունքից հարվածեց: Մեր ժողովուրդը մի օր արթնացավ ու հասկացավ, որ իր երկրի ղեկը իր թշնամիների ձեռքին է, որոնք շատ ներդաշնակ ձևով մեր արտաքին ոխերիմ թշնամու հետ մեզ ոչնչացնելով են զբաղված»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Մատնանշում է՝ իսկ այսօր համատարած վերելք ենք տեսնում: «Սրբազանն այնքան գրագետ ու ճշգրիտ է աշխատում: Դրա հիմքում տեսնում եմ ազնվությունը: Նա շատ ազնիվ է մարդկանց հետ, ասում է այն, ինչ մտածում է, ուղիղ դեպի ճշմարտությունն է գնում: Շատ կարոտ էինք դրան: Բայց խոստովանենք, որ մեր ժողովրդի մի հատված կա, որ կասկածամիտ է դարձել: Այնքան լկտիաբար են խաբել իրեն, նա այն աստիճանի ոգևորված ու հավատացած է եղել, որ Նիկոլն ու իր մուտանտական ամբողջ շրջապատը երիտասարդ են, ոչինչ, անփորձ են:

Բայց նրանք հազար ու մի սրիկայություններ են անում, իսկ իրենք արդարացնում են: Հիմա արդեն այնպիսի ճշմարտությունների հետ են բախված, որ շատերը հասկանում են, որ ինքնախաբեություն էր այդ ամենը չտեսնելու տալը: Խաբված լինելու, ստորացված լինելու զգացումն այնքան խորն է, որ վախենում են նորից ոգևորվել, չնայած այս անգամ սա լրիվ ուրիշ պատմություն է: Եվ, իհարկե, կա մի շերտ, որն իր ինտելեկտուալ կարողությունների, իր բարոյական կերպարի, կրթական մակարդակի, արժեքային համակարգի բերումով համադրելի է սրանց հետ: Իրենք համարում են, որ սրանք լավն են, և տարբեր ձևերով ծառայում են սրանց: Սա է պատկերը: Բայց մեր ժողովուրդը դրական իմաստով հզոր ցնցում ապրեց ու կարողացավ իր կքած ողնաշարն ուղղել, հավատալ, պայքարել Սրբազանի ազնիվ ու շատ խելամիտ առաջնորդությամբ:

Մեկը՝ ես, այնքան հոգեկան խաղաղություն, հանգստություն ունեմ այն իմաստով, որ գտնվել է ինչ-որ մեկը: Եկեք չչափազանցնենք նաև, որովհետև մեր երկիրն այնպիսի մի վիճակում է, որ Սրբազանն ինչպիսին էլ լինի, երկիրն այս անդունդից հանելու համար շատ տարբեր մասնագետների, հայրենասեր ու ազնիվ մարդկանց աշխատանքի համադրում է պետք: Բայց այս պահին, այդ հոգևոր հսկայական ուժն իր մեջ կրելով, Բագրատ Սրբազանը կարողացավ մարդկանց հավատ ներշնչել: Թշնամական քարոզչությունը, բնականաբար, շարունակվում է, բայց դա բախվում է իրականության հետ և հետ գնում, իր ուժը կորցրել է: Դեռ պայքարելու բան շատ ունենք: Շատ կցանկանայի, որ զինվենք համբերությամբ: Այն, ինչ մեզ հետ պատահել է, այնքան մասշտաբային է, որ դրա դեմ պայքարելու, այս վիճակից դուրս գալու համար պիտի ատամները սեղմած, համբերությամբ զինված կարողանանք պայքարել:

Գնահատում եմ վիճակն այնպիսին, որ թե՛ առաջնորդության տեսակետից, թե՛ ժողովրդական մեր տրամադրությունների տեսակետից, կկարողանանք այս ամոթը, խարանը, թրքահոտը հաղթահարել»,-ասում է հոգեբանը: «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մասին խոսելիս չենք կարող չմատնանշել նաև հաշտության և համերաշխության օրակարգն առաջ քաշելու կարևորությունը: Սակայն արդարացի լինելով՝ նշենք, որ շատերը նաև ընդդիմանում են սրան՝ ի՞նչ է, անպատի՞ժ են մնալու մեղավորները: Սակայն Բագրատ Սրբազանն ասել է՝ լինելու է արդարադատություն: Հոգեբանը հետևյալ դիտարկումն է անում. «Ոչ մեկս բացարձակ անմեղ չենք, բոլորս մեծ ու փոքր վրիպումներ արել ենք: Բայց այս պահին մեզ համար կարևոր է մեր ընդհանուր նպատակը ձևակերպելը, այն է՝ բոլորս գիտենք, որ առաջնային է մեզ դեպի կործանում տանող, դեպի վերացում տանող իշխանությունից ազատվելը: Կարող ենք ունենալ տարբեր անհամաձայնություններ, կարող ենք արդարացի հարցեր ունենալ, որ այս մարդն այսպես է վարվել, մյուսն այնպես, բայց այս պահին ունենք մեկ ընդհանուր նպատակ, պետք է գնանք դրա հետևից:

Օրինակ՝ շենքը հրդեհվում է, այնտեղ տարբեր մարդիկ են բնակվում, որոնք իրար հետ տարբեր տեսակի հարաբերություններ ունեն և այլն, բայց բոլորով միասին պետք է հանգցնեն այդ հրդեհը: Դա գերնպատակ է, հետո արդեն կորոշեն, թե ում հետ ինչպես վարվեն, գուցե կհաշտվեն, գուցե չեն հաշտվի, գուցե արդարադատության առաջ կկանգնեն: Այս պահին հարկավոր է փրկել հայկական ամեն ինչ, Հայոց պետությունը, հատկապես նման կորուստներ ունենալուց հետո՝ Արցախը, կյանքերը, հայրենիքն է կտրտվում ու բաժանվում:

Պետք է կարողանանք ընդհանուր նպատակի շուրջ հաշտեցում ունենալ, հետո թող քաղաքական պայքար սկսվի: Այդպես էլ Սրբազանն է ասում: Նա այնքան ինքնահաստատված մարդ է, ամեն ինչ տեսած, արժեքներն իմացող, ուժեղ կամք ունեցող, նույնիսկ ծիծաղելի է ենթադրել, որ նա աթոռի է ձգտում: Նա այսօր հսկայական պատասխանատվություն է վերցրել իր վրա, հսկայական զոհողությունների է գնացել և ասում է՝ պետք է միավորվել: Իսկապես պետք է միավորվել, հետո արդեն մեր տներում ամեն ինչ կդասավորենք, իրենց տեղը կդնենք: Եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ պահի վրիպումներ են թույլ տվել, չեմ խոսում մեծ մեղքերի մասին, բայց այս պայքարում իրենց ճիշտ են դրսևորել, նրանց կարելի է ներել: Բայց, իհարկե, երկիրն այս վիճակին հասցնողները, որոնք մինչ օրս միտումնավոր, թշնամու հետ ձեռք ձեռքի տված սա բերեցին մեր երկրի, հայրենիքի գլխին, պետք է անպայման կանգնեն արդարադատության առաջ: Անարդար է, եթե իրենք չկանգնեն արդարադատության առաջ»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation