«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունը
POLITICSՀարգելի հայրենակիցներ.
Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից հիմնադրված «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը:
Սակայն արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ: Ընդ որում, պահանջել են ոչ թե շտկել այդ տեխնիկական վրիպակները, այլ նոր համագումար հրավիրել:
Մենք բազմիցս նշել ենք, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար: Այնուամենայնիվ, մեր քաղաքական ուժի բնականոն գործունեությունը վերականգնելու նպատակով կուսակցության ղեկավարությունը որոշել է նոր համագումար հրավիրել:
«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին:
Համագումարի աշխատանքներին մասնակցելու և գրանցման համար խնդրում ենք զանգահարել կոորդինացիոն շտաբ` 096319031 հեռախոսահամարով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



