Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մեքենաները. ապա «Ford»-ն արմատախիլ է արել ծառը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի թիվ 81/3 հասցեի մոտ բախվել են Միհրան Մելիքյանի վարած «Ford» մակնիշի, Վարդան Ֆիդանյանի վարած «Opel» մակնիշի և Արթուր Աբելյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, ապա կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



