Այսօր՝ ժամը 15:00-ին, կսկսվի կարևորագույն գործողությունը Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց. Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 15:00-ին ԱԺ-ի դիմաց։
Ովքեր ասում էին՝ դե նորմալ առաջնորդ չկա, որ գանք կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է։
Ովքեր ասում էին՝ վախենում ենք մտնենք մի պրոցեսի մեջ, որի արդյունքում «նախկինները» կգան իշխանության, հիմա հայտարարված է, որ լինելու է վերկուսակցական, պրոֆեսիոնալների կառավարություն, որը չի հավակնելու մասնակցել տեղի ունենալիք արտահերթ կամ հերթական ընտրություններին։
Ովքեր ասում էին՝ լավ, Նիկոլը գնաց, ի՞նչ է լինելու, հիմա անելիքները դետալիզացման տարբեր մակարդակներով առաջադրվել են, իսկ ընդհանուր առմամբ երեք բան է լինելու. ներքին հաշտեցում, արտաքին հարաբերությունների տապալված ուղղությունների վերականգնում, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների երաշխավորում։
Ովքեր ասում էին՝ ռեալ գործողություններ են անհրաժեշտ, հիմա հաստատ չեն նեղվի գործողությունների պակասից։ Այսօր՝՝ ժամը 15:00-ին, կսկսվի կարևորագույն գործողությունը Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց։
Հազար ներողություն, բայց մնացածն ինձ այլևս կապրիզ է թվում։ Մի անգամ ասել եմ, մի հատ էլ կասեմ. եթե Հայոց եկեղեցու արքեպիսկոպոսը ամեն ինչ, ԱՄԵՆ ԻՆՉ մի կողմ է դնում ու ստանձնում այս ահռելի պատասխանատվությունը, ապա այս իրավիճակին ոչ հաշտ քաղաքացին պարտավոր է իր վրա առնել այդ պատասխանատվության գոնե 1/100.000-րդ մասը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



