Ես կոկաինի համար մորս կվաճառեի. Թոմ Հարդին անկեղծացել է
PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
Թոմ Հարդին ծնվել է Մեծ Բրիտանիայի Սուրրեյ կոմսությունում, նրա ծնողները երկուսն էլ արտիստներ էին:
«Ես մեծացել եմ իմ մոր մեծ ուշադրության ներքո,- ասում է Հարդին,- Տունը լի էր գրքերով և երաժշտությունով և ինձ թանկարժեք կրթություն էին տալիս: Կար ընդամենը մեկ խնդիր և դա այն էր, որ ես չարաճճի էի: Իրականում ես չափից շատ չարաճճի էի»-ասել է Հարդին։
Երբ նա 11 տարեկան էր, դպրոց այցելած ոստիկանը նրան զգուշացրել է թմրանյութերի վտանգի մասին և Հարդին պատասխանել է. «Հիանալի է: Հիմա ես գիտեմ որտեղից գտնեմ դրանք»: 13 տարեկանում նա արդեն հալուցինոգեններ էր օգտագործում:
Մի քանի տարի անց նա գողության համար վտարվել էր դպրոցից: 16 տարեկան հասակում նա ամբողջովին ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ էր և նույնիսկ մի անգամ ձերբակալվել էր:
Մի անգամ նա այնքան վատ է եղել, որ ասել է. «Ես կոկաինի համար մորս կվաճառեմ»:
Այդ իրավիճակը շարունակվում էր այնքան ժամանակ, երբ 2003թ.-ին նրան գտան արյան լճի մեջ ընկած Լոնդոնում:
«Դա դաս էր ինձ համար,- ասում է Հարդին,- մահը տեսնելով ես վերածնվեցի»։
Հարդին գնաց վերականգնման և արդեն մեկ տասնամյակ է ոչինչ չի օգտագործում: Հիմա նա իր էներգիան օգտագործում է ֆիզիկական ֆիտնեսի համար՝ մարզվելով Ռոյալ Մարինեսի հետ, ինչպես նաև մարտարվեստով զբաղվելով:
Չնայած գրանցված արդյունքներին, Հարդին գիտի, որ կախվածության վտանգները երբեք չեն անհետանում:
«Միակ բանը, որ ինձ փրկում էր այդ մռայլ ժամանակներին, որպես դերասան աշխատելն էր: Ես գնացի դրան, որպեսզի ստիպեմ հորս հպարտանալ ինձանով: Դերասան լինելը լավ էր ստացվում ինձ մոտ, և ես ժամանակ ներդրեցի դրանում: Այսօր ես շատ հաջողակ եմ, որ անում եմ դա, քանի որ ամեն օր ես սովորում եմ ու սիրում իմ գործը»։


























































