Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ կապ ունեն Աֆրիկայի չհաջողված «նվաճումը», սուրբ Մարնոկն ու շատերին հայտնի վիսկին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լանգմորն վիսկիի նկատմամբ վերաբերմունքն առանձնահատուկ է՝ հարգալից և համբերատար: Այն բարձր են գնահատում ինչպես սովորական միաածիկ վիսկիի սիրահարները, այնպես էլ կուպաժիստները: Այդ թունդ ալկոհոլային ըմպելիքի անվանումը գալիս է Lanmarnoch բառից, որը գելերենից թարգմանվում է որպես Սուրբ Մարնոկի եկեղեցի։ Այդ սուրբը մեծ հարգանք էր վայելում Շոտլանդիայում գտնվող Մորեյ հովտում, որտեղ գործարար և ճանապարհորդ Ջոն Դաֆը որոշեց հիմնել իր թորման գործարանը: Ըստ լեգենդի, թորման գործարանը գտնվում էր հենց այն տեղում, որտեղ նախկինում գտնվում էր Մարնոկի պատվին կառուցված եկեղեցին։

Լոնգմորն թորման գործարանի հիմնադրման ժամանակ Ջոն Դաֆն ինքն արդեն բավականին հայտնի վիսկի արտադրող էր և ավելի քան քսան տարի ներգրավված էր այդ ոլորտում: Իր առաջին բիզնեսը նա կազմակերպել էր ընկերների հետ 1876 թվականին։ Նրանց արտադրությունն այն ժամանակ հագեցած էր առաջադեմ սարքավորումներով, և մեկ տարի անց գործարանը սկսել էր շահույթ տալ։ Գրեթե տասը տարի Ջոնը հաջողությամբ ղեկավարում էր իր ընկերության գործերը, որն արտադրում էր տարեկան ավելի քան 400000 լիտր վիսկի: Բայց 1880-ականների կեսերին նրա մոտ առաջացավ այլ վայրում արտադրություն հիմնելու գաղափար, ընդ որում՝ հեռավոր Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, որն այնուհետև դարձավ Տրանսվաալ:

Հստակ հայտնի չէ, թե որտեղից էր նրա գլխում հայտնվել նման խելահեղ միտք, սակայն նա շատ գումար ծախսեց դրա իրականացման վրա, քանի որ, իր հետ վերցնելով ընտանիքը, մեկնեց Աֆրիկյան մայրցամաք։ Քաղաքական իրավիճակը Տրանսվաալում այդ տարիներին լարված էր։ Նոր-նոր ավարտված անգլո-բուրական պատերազմը հանգեցրել էր նրան, որ բրիտանացիներն այնտեղ առանձնապես բարեհաճ վերաբերմունք չէին վայելում: Եվ աֆրիկյան այդ երկրի այն ժամանակվա նախագահը բացառություն չէր, որն իր երկրում արգելեց վիսկիի արտադրությունը։ Ֆինանսական լուրջ վնասներ կրելով՝ Դաֆը ստիպված եղավ հրաժարվել Աֆրիկան նվաճելու գաղափարից։ Փոխարենը նա որոշեց մեկնել Ամերիկա, բայց շուտով հասկացավ, որ այնտեղ ալկոհոլ արտադրողների միջև մրցակցությունն այնքան ուժեղ է, որ նույնիսկ ինքը՝ իր փորձով և գիտելիքներով, այնտեղ բացարձակապես անելիք չունի։

Նման ճամփորդություններից հետո նա այլ ելք չուներ, քան 1892 թվականին վերադառնալ հայրենիք, որտեղ էլ արագորեն ներգրավվեց թորման Լոնգմորն գործարանի աշխատանքներին։ 6 տարվա ընթացքում, երբ Դաֆը ղեկավարում էր արտադրությունը, Լոնգմորն վիսկին հսկայական ժողովրդականություն ձեռք բերեց: Սակայն 1899 թվականին՝ վիսկիի շուկայում մեծ ճգնաժամից հետո, Դաֆը ստիպված եղավ վաճառել իր ակտիվների զգալի մասը, իսկ 1909 թվականին ամբողջովին թոշակի անցավ։ Մինչև 1953 թվականը արտադրությունը պատկանում էր Գրանտ ընտանիքին, որից հետո մի շարք միաձուլումների արդյունքում այն դարձավ Seagram ալկոհոլային կորպորացիայի մի մասը և հաջողությամբ գործում է մինչ հիմա։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest