ԿԺԴՀ-ում ամերիկացի ուսանողի են բռնել
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեայի իշխանությունները բռնել են ԱՄՆ-ից ժամանած մի ուսանողի, որին կասկածում են հակապետական գործունեության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ամերիկացին ԿԺԴՀ Է ժամանել որպես զբոսաշրջիկ: Հյուսիսկորեական ՑՏԱԿ գործակալության տեղեկատվության համաձայն՝ «նա բռնվել Է պետության դեմ թշնամական գործողություն կատարելու պահին»:
ՑՏԱԿ-ի հաղորդագրության մեջ ճշտվում Է, որ ձերբակալվածը համարվում Է Վիրջինիայի նահագի համալսարանի ուսանող: Հյուսիսկորեական իշխանությունների կարծիքով՝ նա ԿԺԴՀ Է ժամանել «երկրի միասնությունը խախտելու» նպատակով եւ գործում Էր ամերիկյան կառավարության ցուցումով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



