Ֆիլիպիններում խորտակված լաստանավի անձնակազմին մեղադրել են սպանության մեջ
SOCIETYՖիլիպինների ոստիկանությունը «սպանություն» հոդվածով մեղադրանք է ներկայացրել հինգշաբթի խորտակված լաստանավի անձնակազմին: Այս մասին հայտնել է երկրի իրավապահ համակարգի ներկայացուցիչ Աշեր Դոլինան. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
MV Kim Nirvana-B լաստանավը նավահանգստից դուրս գալուց 20 րոպե անց խորտակվել էր Օրմոկից 200 մ հեռավորության վրա: Նավը շուռ էր եկել բարձր ալիքների պատճառով: Միջադեպից զոհվել է 59 մարդ: Լաստանավի խորտակման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Հաղորդվում էր, որ կապիտանն ու անձնակազմի մի մասը ձերբակալվել են:
«Նրանք անզգույշ են եղել և գիտակցաբար գործել են անպատասխանատու կերպով»,- հայտարարել է Դոլինան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



