Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


Բնակարան արցախցիներին, բայց ոչ բոլորին. հունիսի 15-ից կսկսվի դիմումներ ընդունելու գործընթացը

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում շուտով կհստակեցվի դիմելու կարգը։ 

Ընթացակարգի հստկեցմանն ընդառաջ MediaHub-ը զրուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ։ 

-Տիկին Ղարագյոզյան, բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ե՞րբ եք ընդունելու։

-ԼՂ մեր հայրենակիցների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկ ամիս առաջ արժանացավ Կառավարության հավանությանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայում մշակվում է ծրագրի իրականացման կարգը, դիմումներ ներկայացնելու ընթացակարգը, ինչը առաջիկայում ևս գործադիրի հավանությանը կներկայացվի։ Կարգը հաստատվելուց հետո ծրագրի առաջին փուլով սահմանված պահանջներին բավարարող հայրենակիցներն արդեն կկարողանան դիմումներ ներկայացնել հունիսի 15-ից: Մանրամասների մասին, բնականաբար, հայտարարություններ կունենանք։ 

-Որո՞նք են այն հիմնական պայմանները, որոնց բավարարելու դեպքում մեր արցախցի հայրենակիցները կարող են ծրագրից օգտվել։

-Հիմնական պարտադիր պայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալն է, ընդ որում՝ այս պայմանը պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների համար, այդ թվում՝ անչափահասների։ Քաղաքացիության ձեռքբերման գործընթացը համակարգվում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից՝ տարածքային բաժինների միջոցով։ Ծրագրի շահառու դառնալու համար ընտանիքը 2023 թ. սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում չպետք է ունենա սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։ Եթե տեղահանված ընտանիքի անդամներից առնվազն մեկը չբավարարի այս պայմանին, ապա ընտանիքը, ցավոք, այդ կազմով չի համարվի ծրագրի շահառու։ 
Հավելեմ նաև, որ եթե ընտանիքը ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է, չի կարող օգտվել բնակապահովության այս նոր ծրագրից։ Ընդ որում՝ անկախ նրանից ընտանիքը այդ ծրագրի շրջանակում հավաստագիրն իրացրել է, չի իրացրել, հրաժարվել է, թե ոչ, նա նոր բնակապահովության ծրագրի շահառու լինել չի կարող։ 

-Իսկ աջակցության չա՞փը:

-Աջակցության չափերը տարբեր են՝ 3-ից 5 մլն դրամ՝ ելնելով նրանից, թե ընտանիքը որ բնակավայրում կնախընտրի կառուցել իր տունը կամ ձեռք բերել բնակարանը։ Բնակավայրերի ցանկում ներառված են և՛ քաղաքային բնակավայրեր, և՛ գյուղական։ Աջակցության առավելագույն չափ նախատեսված է այն բնակավայրերում, որտեղ ներկայում կամ առաջիկայում իրականացվելու են տարբեր ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, դպրոցների, մանկապարտեզների, ամբուլատորիաների կառուցում կամ հիմնանորոգում և այլն։ 

-Արդյո՞ք ծրագրի պայմանները վերանայման ենթակա են։ 

-Մինչ ծրագիրը Կառավարության հավանությանը ներկայացնելն ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ միջոցառման շուրջ, որին մասնակցել և իրենց դիտարկում/առաջարկները ներկայացրել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Առաջարկներից շատերն իրենց արտացոլումը գտել են արդեն պատրաստի ծրագրում, օրինակ՝ աջակցության չափի վերաբերյալ, հետվերադարձի պայմանի չեղարկումը և այլն։ Այս պահին նոր, էական փոփոխություններ նախատեսված չեն։

Մարիաննա Արամյան

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation