Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ գործընկերները լայնածավալ աշխատանքներ են տանում երկաթուղու վերականգնման ուղղությամբ։ Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` կառավարությունն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ նոր կամուրջների կառուցման ուղղությամբ, և հույս կա, որ նրանք աջակցություն կցուցաբերեն։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ առնվազն մի քանի գործընկեր նման պատրաստակամություն է հայտնել, հատկապես՝ կամուրջների շինարարության հարցում։
«Առաջին փուլում մենք օբյեկտիվորեն միջազգային աջակցության կարիքը` թեկուզ մաքրման աշխատանքների, որոնողափրկարարական աշխատանքների համար, չունեինք։ Այ հիմա է, որ վերականգնման և մարդկանց վնասները փոխհատուցելու հարցում մենք իրական աջակցության կարիք ունենք, և շատ կարևոր է, որ միջազգային գործընկերների հետ խոսակցություններում աջակցության հնարավոր ձևերի ցանկ ունենանք, որպեսզի մեր գործընկերներն իրենց հարմար տարբերակ ընտրեն»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։




















































