Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Որտեղ էլ լինեի, ինձ համար ծաղիկներ էր բերում, այնքան դժվար է առանց նրա». կամավոր Հենրիխ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քրոջս հարսանիքին ենք ծանոթացել: Նա քավորն էր»,- «Փաստի» հետ զրույցում ամուսնու՝ Հենրիխի հետ ծանոթությունն է վերհիշում Գայանեն:

«Մեր ծանոթությունից երևի մեկ տարի էլ չանցավ, 1999 թ.-ին ընտանիք կազմեցինք: Ինքն ասում էր, որ առաջին հայացքից է ինձ համակրել, սիրահարվել, բայց ինչպես աղջիկների դեպքում հաճախ է լինում, միանգամից իմ համաձայնությունը չեմ տվել: Բայց կարևորն արդյունքն էր՝ մեր ընտանիքը»,-նշում է նա:

Գայանեն ասում է՝ Հենրիխին բոլորը Գենո գիտեն, նրան այդպես են ճանաչում: «Ընկերասեր էր, սիրված ու հարգված շրջապատի կողմից, կատակասեր, ուրախ, աշխույժ, կյանքը շատ սիրող, ամեն ինչին թեթև նայող: Հոգատար ամուսին էր, ուզում էր ամեն ինչ ինձ համար անել, որտեղ էլ լինեի, ինձ համար ծաղիկներ էր բերում, հեռու էինք լինում, պարտադիր պետք է հեռախոսով զրուցեինք, շատ կապված էինք իրար հետ»: Հենրիխի ու Գայանեի ընտանիքում երեք տղա է ծնվում: Գայանեն ասում է՝ Հենրիխը հրաշալի հայր էր, որդիների հետ ընկերական հարաբերություններ ուներ: Ամուսինների արմատները տանում են Արցախ:

«Երկուսս էլ Մարտունու շրջանից ենք: Ինքը Սարգսաշեն գյուղից էր, ես՝ Մաճկալաշեն»: Հենրիխը սովորել է Սարգսաշենի դպրոցում, ութերորդ դասարանն ավարտելով՝ ուսումը շարունակել է Թաղավարդի միջնակարգ դպրոցում: 1995-1998 թթ. ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ Հայկազով բրիգադում՝ որպես տեխնիկ-վարորդ: Ապրիլ յան պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է մարտադաշտ: Այդ օրերին պարգևատրվել է շքանշանով Վետերանների միության կողմից: Նույն կերպ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կրկին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ:

«Աշխատում էր Կարմիր շուկայում գտնվող ընկերություններից մեկում՝ որպես վարորդ: Ջրականում եգիպտացորենի, արևածաղկի, ցորենի արտեր կային, ինքն էլ վարորդություն էր անում: Պետք է ճանապարհ ընկներ Ջրական, կռիվը սկսվեց: Հետ եկավ տուն, մեր մեքենան թողեց տանը, գյուղից տղամարդիկ ավտոբուսով գնում էին, ինքն էլ միացավ իրենց ու գնաց: Մի քանի օրից եկավ, հագուստը փոխեց, իրեն կարգի բերեց ու նորից մեկնեց ռազմաճակատ: Գյուղը դատարկվել էր, բոլորը դուրս էին եկել, հարվածում էին գյուղին, վտանգավոր էր: Հետո նորից մեկ անգամ էլ է տուն գալիս, բայց մենք արդեն գյուղից դուրս էինք եկել: Տղաների հեռախոսները բերել էր, որ կարողանա լիցքավորել ու իր հետ տանել: Դիրքերում իր հետ եղած տղաներն ասել էին՝ դու էլ ես գնալու, էլ հետ չգաս, բոլորը գնում են ու հետ չեն գալիս: Ինքն էլ արձագանքել էր՝ ես տե՞նց տղա եմ, որ հետ չգամ: Հարազատների հորդորներին ի պատասխան, որ տուն վերադառնա, արձագանքում էր՝ եթե ես չգնամ, ո՞վ պիտի ջուր, զենք-զինամթերք հասցնի 18-20 տարեկան երեխաներին»:

Հենրիխն իր խոստումից հետ չի կանգնել ու գնացել է տղաների մոտ: Հարցին՝ ամուսինն ուղիղ մասնակցությո՞ւն է ունեցել ռազմական գործողություններին, թե՞ որպես վարորդ է ներգրավվել, Գայանեն ասում է՝ կոնկրետ պատասխան տալ չի կարող: «Ամեն մեկը մի բան է ասում: Գիտեմ, որ անընդհատ տղաներին զենք էր հասցնում, սնունդ ու ջուր: Բայց բոլորն են ասում, որ շատ ակտիվ է եղել մարտի դաշտում, ինչպես ասում են, ամեն ինչ արել է»: Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Հենրիխը մասնակցել է Մարտունիի համար մղվող մարտերին: Ամենօրյա հեռախոսային կապի մեջ է եղել Գայանեի հետ: «Ամեն օր զանգահարում էր, նման օր չկար, որ չզանգահարեր, ու գոնե մի քանի բառ չխոսեինք: Բայց այդ օրը չզանգեց: Ես ասացի՝ որ չի զանգել, ուրեմն ողջ չէ, ինչ էլ լիներ, ինքն ինձ կզանգեր: Եթե անգամ ամենավատ մտքերն ես ունենում, միևնույնն է, հոգուդ խորքում հույս ես փայփայում, որ գուցե լուր ստանաս: Մտածում էի՝ գուցե գերեվարված լինի, գուցե մի այնպիսի վիրավորում է ստացել, որ չի կարողանում խոսել:

Նման հույսեր ունեինք: Շատերը գուցե գիտեին, թե ինչ է պատահել, բայց մեզ ոչ ոք ոչինչ ուղիղ չէր ասում, մինչև 2021 թ.-ի հունվարի 15-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց իր ինքնությունը»: Գայանեն պատմում է՝ երկու անգամ թշնամու ԱԹՍ-ի հարվածից ամուսնու մեքենան պայթել է, Հենրիխը հրաշքով փրկվել է: Առաջին գծից հրամանով հետ են քաշվել երկրորդ բնագիծ՝ հրետանային բունկեր, որտեղ էլ հոկտեմբերի 23-ին ինքնաթիռի ռումբի և ԱԹՍ-ի հարվածներից մի քանի ընկերներով ենթարկվել են ռմբակոծության: Հենրիխը զոհվել է հոկտեմբերի 23-ին, նրա մարմինը մարտի դաշտից դուրս են բերել նոյեմբերի 26-ին, իսկ հաջորդ տարվա հունվարին հաստատվել է ինքնությունը: Հենրիխի և Գայանեի 22 տարվա երջանիկ կյանքը մեկ օրում տակն ու վրա եղավ, որովհետև Արցախում պատերազմ էր: Փորձություններից ու դժվարություններից հետո Գայանեն ընտրեց ուժեղ լինելու և ապրելու տարբերակը:

«Միայն երեխաներս են ուժ տալիս, մենք առանց իրար չէինք կարողանում, հատկապես ես առանց իրեն: Միշտ ասում էր՝ որ ես չլինեմ, ինչ ես անելու: Իրոք որ, շատ դժվար է: Հանուն երեխաների եմ ուժեղ, որովհետև եթե ինձ էլ մի բան լինի, նրանք ի՞նչ են անելու»: Ցավը կրկնապատիկ է: Գայանեն նաև հայրենի բնօրրանն է կորցրել: «Ե՛վ մեր տունն ենք կորցրել, և՛ իրեն: Ամեն ինչ ենք կորցրել: Վերջին անգամ մեր տանից չենք դուրս եկել, որ գոնե մի հուշ վերցնեինք մեզ հետ: Կողքի գյուղից, ուրիշի տանից դուրս եկանք, մի կերպ հասանք Երևան: Մեծ տղաս էլ էր պատերազմի մեջ, ամուսինս բոլորին զանգահարում էր, ասում՝ Գայանեին չասեք, որ Հայկը մասնակցում է պատերազմին: Նա այդ ժամանակ ոստիկանությունում էր ծառայում, տղաս ինձ ասում էր՝ ոստիկանության նկուղներում ենք: Ես էլ իր առումով հանգիստ էի, որ ապահով տեղում է: Բայց պարզվեց, որ նա էլ է մարտերի մեջ եղել:

2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին էլ մյուս տղաս էր դիրքերում: Ամեն պատերազմի մասնակցել ենք: 1992 թ.-ի պատերազմին էլ մենք էինք ընտանիքով վիրավորվել: Քույրս զոհվեց, ընտանիքի անդամները ծանր վիրավորվել էին, մի կերպ հաղթահարել էինք կորուստը, բայց նորից պատերազմ եղավ: 2020 թ.-ից հետո Ստեփանակերտում տուն ստացանք, այնտեղ էինք ապրում, փորձում քիչ-քիչ հարմարվել, բայց հետո ստիպված եղանք նաև մեր այդ տունը թողնել: Ու ամենասարսափելին այն է, որ հիմա չենք կարողանում Հենրիխին այցի գնալ»:

Հ. Գ. - Հենրիխ Գրիգորյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card