Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Մաեստրոյի ծննդյան նախաշեմին  ամփոփում է իր գործունեությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորի  ծննդյան 120-ամյա հոբելյանը նրա տուն-թանգարանը նշել է բազմաթիվ  նշանավոր իրադարձություններով՝ այդ թվում ՝ համերգների, դասախոսությունների, կրթական ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, նոր հրատարակություններ, տուն-թանգարանի ֆոնդերի համալրում,  ֆիլմերի, հաղորդումների նկարահանումների աջակցություն և մասնակցություն, համագործակցություններ, նորամուծություններ մշտական ցուցադրությունում և այլն:

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում ՝ QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կարող են լսել և դիտել երաժշտական բացառիկ ձայնագրություններ, վիրտուալ իրականության օգտագործմամբ (VR ակնոց) հետևել կոմպոզիտորի «Սուսերով պար»-ի ստեղծմանը, Հպազգայուն ձայնադարանի միջոցով՝ առավել մանրամասն ծանոթանալ Ա. Խաչատրյանի կինոերաժշտությանը:  

Տարվա ընթացքում անցկացվել են 2 գիտաժողով՝ «Ես եվրոպացի հայ եմ»,  «Ա. Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրերով, տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը զեկուցումով հանդես է եկել Մոսկվայում Ել. Գնեսինայի թանգարանի կազմակերպած «Ուսուցիչը և աշակերտը» գիտաժողովում, իսկ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը «Интермузей-2024»-ում է ներկայացրել է տուն-թանգարանի կրթական ծրագրերը: 

Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հետ համագործակցությամբ տեղի են ունեցել 75 համերգ աշխարհի 11 երկրներում՝ այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Չինաստան, Իտալիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն: Տրիոյի կազմում հանդես է եկել տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ՝ Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություններ են բացվել Ա. Բաբաջանյանի անվ.  համերգասրահում, Հայաստանի ազգային արխիվում, Հայաստանի գինու պատմության թանգարանում, Սանկտ Պետերբուրգում, Սվերդլովսկում, Նովոսիբիրսկում, Ուլյանովսկում, Լոնդոնում, Բրազիլիայում,  Տյումենում, Պերմում, Մոսկվայում, Եկատերինբուրգում, ՀՀ մարզերում և տուն-թանգարանում: 

Տուն-թանգարանի տրամադրած նյութերով և տնօրեն Արմինե Գրիգորյանի մասնակցությամբ տեսաֆիլմեր են նկարահանվել են ռուսական «Կուլտուրա»,  և ֆրանսիական «Մեցցո» հեռուստաալիքների կողմից, ինչպես նաև՝ «Arte» ֆրանսգերմանական և  «Փարթներ ֆիլմ» ընկերությունների կողմից: Հեռարձակվել են հաղորդումներ Հ1, Արմենիա և այլ հեռուստաալիքներով: 

Հրատարակվել են՝ «Արամ Խաչատրյան. Նամակներ»  ժողովածուի անգլերեն տարբերակը (հովանավոր՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ և ԱՄՆ-ի HI AM կազմակերպություն), «Արամ Խաչատրյան»  անգլերեն պատկերագիրքը (ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհ), ձայնային մանկական ժողովածուն («Արևիկ» հրատարակչություն), «Արամ Խաչատրյան. Ուսումնասիրություններ»  ճապոներեն գիրքը (Ճապոնիայի Zen On հրատարակչություն):

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հոբելյանական տարվա ընթացքում  ամբողջությամբ անցել է արևային էներգիայի սնուցման և խնայված միջոցներով կհրատարակի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ժողովածուները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժին

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift