«Սրբազան պայքարն» ինձ համար մեր հաղթանակի և իրավիճակը բեկելու եզակի հնարավորություն է. Աննա Կոստանյան
BLOGՀունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Սրբազան Շարժման» մեծ հանրահավաքը։
Բոլորիս նպատակը մեկն է՝ ազատվել ԱՊԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, որը 2018-ից ի վեր միայն հայրենազրկում և մարդկային կորուստներ է բերել, արմատավորել խորն ատելության, անհանդուրժողականության գաղջ մթնոլորտ ամբողջ հայության շրջանում, ստել է, կեղծել է, մտել ու խառնել է յուրաքանչյուրիս ընտանիքները, ստեղծել է զարգացման իմիտացիա, մտցրել է ողջ պետությունը բարոյական նսեմացված հոգեվիճակի մեջ՝ հորինյալ խաղաղության խոստումներով տանելով բոլորիս դեպի թուրքադրբեջանական ազդեցության գոտի։ Պարզ է, որ «խաղաղության» գինն անվերապահ թուրքազերաֆիկացումն է, և ոչ մի կերպ հայկական օրակարգով ազգային պետություն ունենալն ու զարգացնելը։ Սրա ապացույցներն այնքան ակնբախ են, որ այլևս կարիք չկա նորից խոսելու, բացատրելու։
Ես հաշտ չե՛մ պարտադրվող այս օրակարգի հետ։ Հետևաբար «Սրբազան պայքարն» ինձ համար մեր հաղթանակի և իրավիճակը բեկելու եզակի հնարավորություն է։
Վերջին տարիների բոլոր ընդդիմադիր ըմբոստությունների շարքում Սրբազանի նախաձեռնությունը ոչ ստանդարտ և անբացատրելի հավատ ներշնչող եզակի շարժում է, որն ինձ մոտ ներքին խոր համոզմունք է ձևավորել՝ վստահելու և անվերապահ աջակցելու. այն իր բնույթով ու բովանդակությամբ առանցքայնորեն տարբերվում է քաղաքական միավորների ու անձանց բոլոր նախաձեռնություններից, որովհետև...Սրբազանն իր ողջ հոգևոր կյանքն ու կենսագրությունը դրել է ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ՝ հստակ հասկանալով, թե ինչ անդառնալի հարվածներ են հասցվելու բոլոր «ուղղություններից», ստանձնել է բարդ ու պատասխանատու առաքելություն՝ ՀԱՆՈՒՆ ԲՈԼՈՐԻ. ինձ համար սա անգնահատելի քայլ է։
Սրբազանն արեց այն, ինչ քաղաքական դաշտում չկարողացավ անել ՈՉ ՈՔ։
Վերջնանպատակին հասնելու և մեզ պարտադրվող ապազգային օրակարգի շղթան կոտրելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս աջակցությունն ու փոքրիկ ներդրումը՝ հանրահավաքին առնվազն մեր ներկայությամբ։ Պետք է կոտրել իշխանության ու դրա արբանյակների հեգնանքն ու չարախնդությունը, թե մենք քիչ ենք ու ապիկար։ Գիտակից, մտահոգ, պատասխանատու և ոչ անտարբեր մեր հայրենակիցները հազար անգամ ավելի շատ են, քան մեզ փորձում են ներկայացնել ու համոզել։
Այսօր գործով ցու՛յց տանք մեր անհամաձայնությունը, որ վաղը գլխներիս չտանք կորսված հնարավորության համար։
Պետք է բեկել պատմությունը՝ ջարդելով պարտության շղթան։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



