Անահիտ Սիմոնյան. «Երազում էի երկու բալիկ ունենալ, բայց…»
PHOTO
Անահիտ Սիմոնյանը նախորդ տարի երաժշտական ասպարեզում բավական պասիվ էր, փոխարենը հաջողություն է գրանցել նորաձեւության ոլորտում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սեփական բիզնեսը մեծ առաջընթաց ունի:
«Հայաստանում շահավետ է նորաձեւության տուն ունենալը: Վերջին տարիներին հայուհիները ձգտում են յուրահատուկ տեսք ունենալ, կրել չկրկնվող հագուստներ: Լավ մասնագետներով հագեցած նորաձեւության տները շահավետ են աշխատում, հատկապես, երբ կարողանում են բավարարել հաճախորդների տարատեսակ ցանկությունները: Ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջին տարիներին այստեղ մեծ մրցակցություն կա նորաձեւության բիզնեսում, ինչը ստիպում է դիզայներներին ավելի մեծ ջանքեր ներդնել»,-ասել է երգչուհի-դիզայները:...
Հայկոյի եւ Անահիտի ընտանիքում առաջիկայում համալրում չի սպասվում. «Մանկուց երազում էի երկու բալիկ ունենալու մասին, բայց Արմանի ծնունդից հետո ես ու ամուսինս կարծում ենք, որ մեկ երեխան էլ է բավական: Տղաս այնքան լույս ու ջերմություն է մտցրել մեր ընտանիք: Թեեւ չեմ կարող ասել՝ ինչ կլինի հետագայում»:
Երգչուհի-դիզայները նախատեսում է այս տարի նոր տեսահոլովակ ներկայացնել, նաեւ նպատակ ունի իր ապրանքանիշը ներկայացնել արտերկրում.«Այ, օրինակ, իմ ծննդավայր Սուրգուտ քաղաքում շատ հնարավոր է, որ շուտով բացվի իմ նոր խանութ-սրահը»:
Շարունակությունն՝ այստեղ․




















































