Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

SOCIETY

Մայիսի 24-28-ը Ucom ընկերության աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։

Մայիսի 28-ին Հայաստանի կինոգործիչների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ հայտնի դարձան հայտարարված անվանակարգերի հաղթողները։ Ջոն Բըրթոնի անվան մրցանակ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգում հաղթել է «Իմ գողացված երկիրը», ռեժիսոր՝ Մարկ Ուիզ, Գերմանիա; լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Բարձրանալով խորքից» ֆիլմը, ռեժիսոր՝  Մեթյու Ռից, ԱՄՆ; կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանթյան պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Թռչունների արքա» ֆիլմը, ռեժիսոր՝ Դարիա Ռազումնիկովա, Ռուսաստան, և երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին ֆիլմեր անվանակարգում՝ «Վտանգը վերևից», ռեժիսոր՝ Մարիամ Խայաթ, Սաուդյան Արաբիա։

Ucom ընկերության աջակցությամբ «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնի շրջանակում  առաջին անգամ գործեց Երիտասարդական անկյուն։ Չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվեցին հնարավորությունների էքսպո, որտեղ երիտասարդները կարողացան ծանոթանալ ոլորտում առաջատար բնապահպանական և կրթական 14 կազմակերպությունների աշխատանքների և հնարավորությունների հետ, ինչպես նաև հասանելի էին 16 աշխատարաններ։

«Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը, որը շատ հաջող ստացվեց և բազմաթիվ երիտասարդներ ծանոթացան շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների հետ, ինչպես նաև այդ խնդիրները լուծող կազմակերպությունների գործունեության հետ։ Սա չափազանց կարևոր է, քանի որ աշխարհում չկա և մեկ անձ, ում չեն վերաբերում բնության խնդիրները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեծ ակտիվությունն ու հետաքրքրությունը մեզ հուշեցին, որ երիտասարդական անկյունը հենց այս ձևաչափով կդառնա փառատոնի շարունակական մաս։ Արձագանքներից պարզ դարձավ, որ մասնակիցները ոչ միայն գործնական գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերել առավել կայուն կենսակերպ վարելու համար, այլև ձևավորել են ընկերական հարաբերություններ», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Երիտասարդական անկյան շրջանակում շուրջ 1000 երիտասարդ հնարավորություն ունեցավ տեղեկանալու ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ կրթական նախաձեռնությունների և նրանց հնարավորությունների մասին։ 

Ֆիլմերի ցուցադրություններից զատ, այս տարի փառատոնի շրջանակում  հնարավոր էր տեսնել մի շարք թեմատիկ ցուցահանդեսներ ևս։

«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia