Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունն իրականացնելու է Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման նոր ծրագրեր

SOCIETY

 ՀՀ կառավարությունը 2016 թվականին կիրականացնի Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավմանն ուղղված նոր ծրագրեր ու քայլեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ ներդրումային հեղիանկության բարելավումը ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում է, որը հաստատվել է գործադիրի հունվարի 14-ի նիստում:  

Մասնավորապես, ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2016 թվականի ծրագիրը, ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգի և հայեցակարգից բխող միջոցառումները, ապահովել միջազգային ներդրումային ֆորումի անցկացման համար անհրաժեշտ գործընթացները, զարգացնել ազգային ինովացիոն համակարգի բաղադրիչները:

Ըստ կառավարության, վերջին տարիներին Հայաստանում ներդրումները, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումները, դրսևորել են տատանողական դինամիկա, մասնավորապես` մինչճգնաժամային շրջանում գրանցվում էր ներդրումների աճ, ինչին հաջորդեց ներդրումների կտրուկ անկումը 2009 թվականի ճգնաժամի ընթացքում, իսկ հետագայում դրսևորվեց անկայուն դինամիկա: Մյուս կողմից ՀՀ-ում անկախացումից ի վեր, չնայած «բաց դռների» քաղաքականության իրականացմանը, ներդրումային քաղաքականությանն առնչվող գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, բացառությամբ 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, որը ներկայումս որոշակի վերանայման կարիք ունի: Այս պայմաններում, կառավարության դիտարկմամբ, ներդրումների ավելացումը, ներդրումային գործունեության ակտիվացումը, ներդրումային միջավայրի բարելավումն ապահովելու նպատակով խիստ կարևորվում է և անհրաժեշտ է համապատասխան տեսլականի և հստակ գործողությունների ծրագրի առկայություն, ինչը հնարավորություն կընձեռի ունենալ հստակ պատկերացում ներդրումների հետ կապված խնդիրների, դրանց լուծումների և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառում ների վերաբերյալ:

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը, որի միջոցառումների ծրագիրը հիմք է հանդիսանալու փուլ առ փուլ լուծելու վերոնշյալ խնդիրները համապատասխան ռազմավարությունների և միջոցառումների իրականացման միջոցով:

Բացի այդ, ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նախաձեռնել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի իրականացումը, որը կնպաստի օտարերկրյա ներդրումների հոսքերի աճին, ինչպես նաև մրցակցային առավելություն ունեցող հայկական արտադրանքների արտահանմանը և կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրի գրավչությունը: Ներդրումային համաժողովը բարենպաստ հարթակ կհանդիսանա անդրազգային կորպորացիաների, ներդրումային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, բանկերի և հայաստանյան հանրային ու մասնավոր հատվածների ղեկավարների միջև հնարավոր արդյունավետ համագործակցություն նախաձեռնելու համար:

Տնտեսության արդիա­կանացման և ներդրումային յուրահատուկ միջավայր ձևավորելու համար մեծապես կարևորվում է երկրի դիրքավորումը տեխնոլոգիական համընդհանուր արժեշղթաներում: Նշված նպատակի իրագործման հենքը գիտության արդյունքները տնտեսության մեջ ներդնելու գործընթացի հաջորդական փուլերի միջև անցումն ապահովելն է, որի համար տնտեսական լուրջ շարժառիթներ ստեղծելու անհրաժեշ­տություն կա: Այդ առումով, մեծապես կարևորվում է ազգային համակարգի բաղադրիչների զարգացմանը: 

 

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”