Քաջ առողջություն պարոն Հարությունյանին ու մյուս ՀՀ քաղաքացիներին, ովքեր «բարեփոխված» ոստիկանների հարվածներին են «արժանացել» այս օրերին. Շաքե Իսայան
BLOGՇաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քիչ առաջ Միքայել Մելքումյանի հետ այցելեցինք իր ազատ կամքը խաղաղ կերպով արտահայտելու համար ոստիկանների կողմից դաժանորեն ծեծի ենթարկված պրն.Աշոտ Հարությունյանին:
Չնայած ստացած ուղեղի ցնցմանը և այս պահին առողջական մի շարք խնդիրներին՝ կատակում է, ասում է՝ անցել եմ պատվո արահետով (նկատի ունի տարբեր գույների բերետավորներին ու իր արժեքները պաշտպանելու համար նրանցից ստացած հարվածները)։
Իսկ ես անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս. լավ, ի՞նչ էր անում պրն.Հարությունյանը, որ բերման ենթարկեցիք: Լավ, բերման ենթարկեցիք՝ ինչի՞ եք հարվածում է՛լ վահանով, է՛լ ձեռքերով, էլ՛ (ա)քացիներով… ի՞նչ խուլիգանական արարք էր կատարել, մարդը պարզապես խաղաղ ակցիայով բողոք է արտահայտում՝ մի՛ հանձնեք մեր հայրենիքը... Լավ, բազմագույն բերետավորների մեջ չկա՞ մեկ հայ, որ հաշտ է այս գաղափարի հետ....
Փառք Աստծո պրն.Հարությունյանի առողջական վիճակը այս պահին կարգավորվում է, թեպետ մի շարք հետազոտություններ դեռ նոր պիտի անցնի ու այդ (ա)քացիների հետևանքները դեռ հետո կերևան, իսկ էս պահին ինքն է մեզ հորդորում՝ հանձնվել չկա՛…
Եվս մեկ անգամ քաջ առողջություն պրն.Հարությունյանին ու մյուս ՀՀ քաղաքացիներին, ովքեր «բարեփոխված» ոստիկանների հարվածներին են «արժանացել» այս օրերին…
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



