Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Երևանյան կրկեսը կհամապատասխանի ժամանակակից բարձր պահանջներին

SOCIETY

Ագաթանգեղոս, 1 հասցեում գտնվող Երևանի կրկեսի նոր շենքի շինարարության ավարտին սպասում են դեռ 2011թ. սեպտեմբերից, երբ մեկնարկեց  նախ շենքի վերանորոգումը, որի ավարտը նախատեսված էր 2014 թ. վերջին: Սակայն հսկայական ներդրումներ կլանած վերանորոգման ընթացքում որոշվեց հին շենքի փոխարեն կառուցել նորը, և 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի շենքը պայթեցվեց: Այսօր շինարարության պատասխանատուները հրաժարվում են մատնանշել նորակառույց կրկեսի վերաբացման ժամկետները, սակայն  «Արմենպրես»-ի համար հնարավորինս բացահայտեցին մայրաքաղաքի ապագա կրկեսին վերաբերող մանրամասները:

Նիկողայոս Բունիաթյանի հեղինակությամբ կառուցված Երևանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում և նախատեսված էր 800 հանդիսատեսի համար։ Այսօր «Տաշիր գրուպ»-ի ֆինանսավորմամբ կառուցվող շենքի ճարտարապետական խմբի ղեկավարն է Վահագն Վերմիշյանը: «Վագ ինժեներինգ»ճարտարապետական ընկերության տնօրեն Վահան Բաղդասարյանի խոսքով, նախկինում  1700 հանդիսատեսի փոխարեն նոր շենքը նա խատեսված է լինելու 2250 հանդիսատեսի համար:

«Կրկեսի տեխնիկական հագեցվածությունը նախատեսված է լինելու աճպարարների, ակրոբատների, ծաղրածուների ելույթների համար: Այդ նկատառումներից ելնելով կրկեսի ճարտարապետությունը մի փոքր փոխվեց և այն կլինի ավելի վեր խոյացող, քան նախնական տարբերակում: Նորը հիշեցնելու է կրկեսի նախորդ շենքը, սակայն լինելու է ավելի խոշոր և ժամանակից: Գմբեթի բարձրությունը նախկին 16.5 մետրի փոխարեն կհասնի մինչև 25 մետրի», - ասաց Վահան Բաղդասարյանը:

Ճարտարապետական կազմակերպության ղեկավարը հավելեց, որ գմբեթը կառուցված է լինելու Սոչիում կայացած Օլիմպիական խաղերի համար կիրառված շինությունների գմբեթների ժամանակակից և բավականին ծախսատար  տեխնոլոգիաների հիման վրա: Հայաստանում առաջին անգամ նման տեխնոլոգիաներով ստեղծված տանիքի առավելությունը համեմատաբար փոքր քաշի դեպքում  առավել ամրության ապահովումն է:

Կրկեսի ստորին հարկերից մեկում տեղակայված կլինի մանկական զվարճանքի կենտրոն, իսկ ստորին հարկում նախատեսված է մեքենաների կանգառ: Առաջին հարկի մի մասը ևս կապված է լինելու մանկական աշխարհի հետ:

 «Սկզբում որոշված էր կատարել կրկեսի նախկին շենքի ուժեղացում, հսկայական ծավալի աշխատանք արվեց, ինչի ընթացքում մեծ անակնկալների հանդիպեցինք շենքի սեյսմակայունության մասով, ինչպես նաև տեխնիկական վիճակը շատ վատ էր ժամանակակից կրկեսային չափանիշների առումով: Արդյունքում որոշվեց լուրջ արդեն արված ներդրումները մի կողմ դնել և կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխանող, բարձր սեյսմակայունություն ունեցող շենք», - պատմեց«Երևանյան կրկես» ՍՊԸ գլխավոր ինժեներ Ավագ  Հովհաննիսյանը:

Նախկինում շենքը զբաղեցնում էր 3000-3500 քմ, իսկ կառուցվողը կունենա 1000 քմ ավել մակերես: Արդյունքում շենքը ունենալու է 6 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ: «Երևանյան կրկես» ՍՊԸ գլխավոր ինժեները նաև տեղեկացրեց, որ ստորգետնյա -2 հարկը նախատեսված կլինի մոտ 100 մեքենաների կայանատեղիի համար: Դրա վերևի հարկը մասամբ նախատեսված է լինելու տեխնիկական տարածքների համար:

«Արենայի չափսի փոփոխություն չի լինի, քանի որ գոյություն ունի համաշխարհային ստանդարտ և այն պետք է ունենա 13 մ տրամագիծ, իսկ նստատեղերի քանակը բավականին կավելանա: Նստատեղերի շարքում նաև հատկացված կլինեն հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց սայլակների տեղավորման համար հատկացված հատվածներ: Կրկեսի շենքում կլինեն արագ սննդի կետ, մանկական սրճարան կամ մանկական զվարճանքի կենտրոն», - նկատեց Ավագ Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի հարցին, թե կենդանիների համար ինչպիսի՞ պայմաններ են նախատեսված, Վահան Բաղդասարյանը նկատեց, որ «Տաշիր Գրուպի»  ղեկավարը ցանկացել է, որպեսզի նորակառույց կրկեսը լինի աշխարհի լավագույն կրկեսներից մեկը, այդ առումով նա իր մատնանշել է մի քանի սկզբունքներ, որոնք համահունչ են այսօրվա համաշխարհային մակարդակի կրկեսների պահանջներին: Այսինքն՝ կենդանիները հնարվորինս նվազագույն քանակությամբ են լինելու, և հիմնական շեշտը դրվելու է աճպարարների ու ծաղրածուների վրա:

 «Երևանյան կրկեսի» գլխավոր ռեժիսոր, կենդանավարժ  և Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի տնօրեն Նաիրա Պետրոսյանի խոսքով, կրկեսախումբը այսօր հիմնականում բարեգործական համերգներով շրջագայում է մարզերում, այցելում զորամասեր:

 

«Երբ կրկեսը կանգնեց վերանորոգման, բոլոր կենդանիներին հանձնեցինք Երևանի, Հոկտեմբերյանի և Հրազդանի գազանանոցներ, քանի որ մինչև նոր շենքի շինարարության ավարտը դրանք արդեն ծերացած կլինեն:  Ընդհանուր առմամբ կար քսանհինգ կենդանի՝ արջ, առյուծ, լամաներ, ջայլամներ, շնիկներ, այծիկ և այլն: Իսկ նոր կենդանիներ հավաքելը հնարավոր կլինի միայն կրկեսի շենքի շինարարության ավարտից հետո: Մեկ տարվա վարժանքներ պետք կլինեն դրանց ասպարեզ բաց թողնելու համար», - նշեց կենդանավարժը և գլխավոր ռեժիսորը:

Սակայն, եթե կենդանիներ վարժեցնողը համարում է, որ իր ապագա «արտիստներին» պատրաստելու համար բավարար է մոտ մեկ տարի, ապա աճպարարների, ակրոբատների և ծաղրածուների լիարժեք պատրաստման համար անհրաժեշտ են տարիներ: Հայաստանում այդ կադրերի պատրաստմամբ զբաղվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիան:

[gallery id= 56313]

«Երևանյան կրկես»-ի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոսքով, իր կրկեսախմբի արտիստներից ոչ ոք պարապ չի մնացել՝ նրանք կամ արտագնա աշխատանքի են, կամ  փոքր թատերախմբի բարեգործական համերգներով շրջում են Հայաստանի և Արցախի քաղաքներով ու զորամասերով:

«Մեր ստուդիա ընդունելությունն իրականացվում է կլոր տարի, կարող են դիմել օժտված երեխաները՝ սկսած վեց տարեկանից: Սակայն շատերը գալիս են, ընդունվում, բայց տեսնելով, որ դժվար է, գնում են: Ներկա պահին տարբեր տարիքային խմբերում ունենք ընդանուր առմամբ մոտ հարյուր աշակերտ: Անցած տարի եկել են մոտ վաթսուն հոգի, ովքեր դեռ դիմանում են և պարապում: Երբ գալիս են մեզ մոտ, անկախ իրենց տվյալներից, ուզում են դառնալ Ենգիբարյան: Այնպես որ, ավելի շատ պահանջված է կլոունադան», - ասաց Սոս Պետրոսյանը:

1930-ական թվականներին Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես։ Նիկողայոս Բունիաթյանի հեղինակած այդ շենքի փոխարեն 1939 թ. նույն տեղումկառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1950 թվականին ճարտարապետներ Վաղարշակ Բելուբեկյանի և Կառլեն Վարդանյանի նախագծով,իսկ 1962 թվականին այն կրկին վերակառուցվել է։  Հետևաբար, մոտակա տարիներին ավարտին հասցված շենքը կդառնա մայրաքաղաքի կրկեսի շենքի թվով հինգերորդտարբերակը:  

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025