Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ Սարգսյան
BLOGԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ես վաղուց այլևս որևէ մեկին կոչ չեմ անում միանալու պայքարին կամ իր բաժին կռիվը տալու, ու որևէ մեկից էլ որևէ ակնկալիք չունեմ: Ամեն ոք միայն իր խղճի և Աստծու առաջ է պատասխան տալիս: Եթե այսքանից հետո դեռ կարիք կա որևէ մեկին բացատրելու աղետի մասշտաբը և դրան դիմադրելու անհրաժեշտությունը, ուրեմն այդ անձն անհույս մոլորյալ է:
Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»:
Այս տարիների բովով անցածներն իրենց շրջապատում վստահաբար կորցրել են շատերին, բայց գտել են իրար, ու բարին էլ այդ է:
Դա որակական փոքրամասնություն է, որն Աստծու հաջողությամբ պիտի հաղթի ոչ միայն թշնամախմբին, այլև գորշ ու անտարբեր զանգվածին և դառնա ապագա ազգային պետության մտային ընտրանին...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



