Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խաղաղ, հանգիստ, լսող ու բանիմաց երեխա էր Գեղամս: Իր ամեն մի խոսքն արժեք ուներ: Դպրոցում լավ էր սովորում, ուսուցիչներն ասում էին, որ տրամաբանությունից շատ ուժեղ է: «Հայոց պատմություն» առարկան շատ էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրուհին՝ Գեղամի մայրիկը:

Գեղամը ծնունդով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Մայրիկի խոսքերով, ցանկանում էր Երևանի պետական համալսարանի «Հանրային կառավարում» բաժինն ընդունվել, բայց ինչ-որ պահի մտափոխվում է և որոշում զինվորական դառնալ: Ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրետանային ֆակուլտետի «Հրետանային դասակի հրամանատար» մասնագիտությամբ բաժինը: Ավարտելուց հետո անցել է զինծառայության Արցախի Արա լեռ զորամասում, հակատանկային դիվիզիոնում՝ որպես դասակի հրամանատար։

«Ամեն տարի համալսարանից նամակ ենք ստացել, որտեղ շնորհակալություն էին հայտնում Գեղամի նման որդի դաստիարակելու համար: Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ: Սիրում էր իր մասնագիտությունը: Ութ տարի ծառայեց Արա լեռում: Հրամանատարական անձնակազմն իրենից շատ գոհ էր, առ այսօր այնքան դրական են խոսում իր մասին: 2016 թ.-ին մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Այդ ժամանակ ստացել է կապիտանի կոչում՝ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար: Լելե Թեփեի մարտերին է մասնակցել»: Մայրիկն ասում է՝ որդին երբեք չի պատմել իր ծառայության օրերի, պատերազմի ժամանակ կատարած սխրագործությունների մասին: Պատերազմից հետո մարտական ընկերներն են դարձել այդ պատմությունները ներկայացնողները: Գեղամին զինակից ընկերները «Կորնետի արքա» են կոչել, քանի որ փայլուն տիրապետել է իր զենքին: Տիկին Սիրուհին նշում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որդին եղել է Արցախի հարավային թևում՝ ամենաթեժ կետերում, զբաղեցրել է նաև հակատանկային դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ պատերազմն արդեն սկսվել էր, զանգահարեցի, չպատասխանեց: Շատ անհանգիստ էի: Հետո զանգահարեց՝ մա՛մ, չմտածես, ես ապահով տեղում եմ, նույնը նաև Ապրիլ յան պատերազմի ժամանակ էր ասում: Այնպիսի քաջագործություններ է կատարել 44-օրյայի ժամանակ, որ պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ասել են, որ իջնի ու պարգևատրումը ստանա, բայց այդպես էլ չի իջել, հետո պարգևը բերեցին տուն»: Հոկտեմբերի 2-ից իրեն սկսել են «Անվրեպ Գեղամ» կոչել: Մայրիկն ասում է՝ այդ օրը Հադրութի Թոզարան կոչվող հատվածում 7 տանկ է խոցել: Վերհիշում է, որ դրանից հետո մեկ ամբողջ օր որդու հետ չէր կարողանում կապ հաստատել: «Զանգահարեցի ավագ որդուս, որը ևս զինվորական է, խնդրեցի գտնել Գեղամին, բայց նա էլ չէր կարողանում կապ հաստատել ոչ միայն Գեղամի, այլ նաև մյուս տղաների հետ: Հաջորդ առավոտյան ավագ որդիս զանգահարեց՝ Գեղամը հասանելի է, նոր խոսեցի իր հետ, կարող ես զանգել:

«Մա՛մ, ինձ «ռոզիսկ» չտաս, լավ եմ, ամեն ինչ լավ կլինի»: Փորձում էի հասկանալ, թե որտեղ է, հարցեր էի տալիս, հետաքրքրվում, թե Լելե Թեփեո՞ւմ են: Ասաց՝ դրա տակն ենք, հետ ենք քաշվել: Երբ փորձեցի հասկանալ՝ Ջրականո՞ւմ են, բացասական պատասխան տվեց՝ Ջրականն էլ մերը չի: Հոկտեմբերի 6-ին անընդհատ զանգահարում էր, կարծես մի բան զգար: Բայց նաև ինձ հանգստացնում էր, ասում, որ այդ օրն ավելի խաղաղ է, հաղորդագրություններ են ստանում, գուցե պատերազմը դադարի: Հաջորդ առավոտյան դեպքը տեղի է ունեցել: Զինվորներից մեկն է պատմել. «Հադրութի և Ջրականի մեջտեղի դիրքերում էինք: Մեկը կապ է տալիս կոմբատին և ասում, որ ինչ-որ տեղ պետք է գնա: Կոմբատս ասաց, որ այդ տարածքը չի մտնելու, քանի որ երեկ է այդտեղից վերադարձել, թուրքն արդեն այնտեղ նստած է»:

Զինվորի պատմելով, կապի դուրս եկած մարդն ու Գեղամս բանավիճել են այդ հատված գնալու համար: Ռացիան անջատել է և գնացել մահվանն ընդառաջ: Տղաներին ասել է, թե գնում է, ո՞վ է գալիս իր հետ: Ես այդպես էլ չիմացա, թե ինչ է տեղի ունեցել, ինչ հանգամանքներում է զոհվել Գեղամս իր չորս զինվորի հետ»: Մայրիկը հարցեր ունի, թե ինչո՞ւ գնաց որդին այդ տեղանք, ինչո՞ւ օգնությունը չհասավ, «ինչուները» շատ են ու անպատասխան: Հոկտեմբերի 7-ին Գեղամն իր չորս զինվորի հետ անմահանում է Հորադիզում մարտական առաջադրանք կատարելիս: Նրա մարմինը «գտնում» են դեկտեմբերի 8-ին:

«Հետո ԴՆԹ հետազոտությունների փուլն էր: 2021 թ.-ի փետրվարի վերջին իրեն պահ ենք տվել մայր հողին: Թուրքերն էլ էին իրեն հուղարկավորել: Ավագ որդիս մեկնեց Ղարաբաղ, արդեն սկսվել էին որոնողական աշխատանքները: Գեղամիս մարտական ընկերները եղբորն ասել էին՝ մենք գիտենք, թե որ հատվածներում են եղել, կօգնենք, կգտնենք: Որոնողական խմբերը մտնում են այդ հատված, չորս զինվորին գտնում են, տղայիս՝ ոչ: Թուրքերը ժամանակ են տալիս որոնողական խմբերին, որ տարածքն ազատեն: Մարտական ընկերներից մեկը խնդրել է, որ մի քանի րոպե ևս ավելացնեն: Զինվորներից որոշ հեռավորության վրա Գեղամիս մարմինը հողին են հանձնած լինում: Անգամ զրույցի ժամանակ թշնամու զինվորներից մեկն ասել է՝ он настоящий герой: Թե որքան են կռիվ տվել, այդպես էլ չիմացանք: Բայց մի անգամ տղաներից մեկի հետ զրույցի ժամանակ Գեղամս ասել էր՝ հաշիվը կորցրել եմ, թե որքան զինտեխնիկա եմ խոցել, պատկերացնո՞ւմ ես, որ դրանց ձեռքն ընկնեմ, ինչ կանեն:

Գեղամս տասն օրվա ընթացքում մարտական ուղի է անցել Արցախի ամբողջ հարավով: Բոլորն են ասում՝ տեղանքն այնքան լավ գիտեր, ամեն քար ու թուփ ուսումնասիրել էր: Երազում էի գնալ Արցախ, բայց տղերքի արյունով շաղախված հողն էլ թողեցին թշնամուն, ուզում էի համբուրել հողը, որի վրա իմ որդին ոտք էր դրել, բայց դա էլ երազանք մնաց: Երբեմն, երբ կասկածներով եմ պատվում, որդիս ասում է՝ մա՛մ, երբեք չկասկածես, որ Գեղամից մասունք եկավ տուն, Գեղամի մարմինն ամբողջական էր, ես եմ նրա մարմինը տեղափոխել շտապօգնության մեքենայի մեջ և Ստեփանակերտից Հայաստան ուղարկել: Իսկ ես մտածում եմ՝ որդիս մինչև իր կյանքի վերջին օրն այդ տեսարանն աչքի առաջ է ապրելու:Սպառված եմ, երբեմն ուժերս հատում են: Բայց Գևորգիս համար եմ ապրում: Ապրեցնում է այն, որ Գեղամիս զինակից ընկերները, հրամանատարները հարգում են նրա հիշատակը և հաճախ են նրան այցելում»:

Հ. Գ. - Կապիտան, մարտկոցի հրամանատար Գեղամ Մարտիրոսյանը Արցախի նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պատերազմի երրորդ օրը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Ճամբարակի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation