Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հիմնական ռեսուրսը ազգային համախմբվածությունն է: Այս միտքը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ մեր զրույցներում պարբերաբար հնչել է նրա կողմից: Վերջին օրերին հանրային խոսույթի հիմնական շեշտադրումներից մեկը հաշտության և համերաշխության կյանքի կոչման կարևորությունն է:

«Այդ հաշտությունը կարող է կայանալ, եթե լինենք համբերատար և բոլորի մոտ այդ գիտակցությունը գա: Ամենասկզբից մեզ թվաց, թե մայիսի 9-ին ամեն ինչ արդեն եղավ, հետո տեղի ունեցան հանդիպումներ, կարծես ամեն ինչ լավ էր, հետո եղան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ չեն միանում գործընթացին տարբեր պատճառներով: Այս ամեն ինչը պետք է «մարսվի»: Ի՞նչ է նշանակում, երբ քաղաքական թիմն ասում է՝ գաղափարը լավն է, միանում ենք, բայց ուզում ենք, որ «նախկիններ» չլինեն, վարչապետի թեկնածուի անուն է հնչում, մեկ էլ ասում են՝ գործընթացն ուրիշ կերպ էինք պատկերացնում և այլն: Սոցհարցումները ցույց են տալիս, որ հայ ազգն ուզում է նոր դեմք տեսնել, նոր դեմքը գալիս է, սկսում են նրան կապել ուրիշների հետ: Կարծես ինչ-որ մոդայիկ արգումենտ են հորինում, որ ոչինչ չանեն, հենց դրան հակադարձում են, սկսում են նոր բան հորինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ եթե այս ձևով նայենք, պրոցեսը դժվարին է լինելու, լյուստրացիոն: «Շատերի դեմքերը բացահայտվելու են: Իսկապես ազգային միասնության նպատակի համա՞ր են պատրաստ, թե՞ միայն իրենց մոտեցումն առաջ տանելու: Եթե նույնիսկ չեմ կիսում այսօրվա մարտավարությունը, բայց ռազմավարական նպատակս նույնն է, ինքս կնախաձեռնեմ բանակցային գործընթաց: Սիրում ենք հարցազրույցների ժամանակ ասել՝ ես ասել եմ, ու գնալ: Ո՛չ բանակցությունների գինն ենք հասկացել, ո՛չ ռազմավարական հաղորդակցության, ո՛չ էլ իրականում ազգային նպատակին ծառայելու համար չակնկալիքներդ ու քո բաժին զիջումներն անցնելուն ենք պատրաստ:

Շատ մարդիկ կան, որոնք այդ տեսակի գործողություն արել են՝ միանալով պայքարին, աշխատանքից են զրկվել, ինքնակամ հրաժարական են գրել, սրանք գործողություններ են: Դրանք շատ դեպքերում չենք տեսնում քաղաքական գործիչների մեջ, գուցե նրանք էլ շատ ժամանակ ազգային միասնության մեծագույն խնդիրներն են ձևավորում, չնայած սիրում են դրա մասին խոսել, բայց հենց գալիս է հերթը, երբ պետք է քո քայլն անես, տեսնում ենք խուսանավումներ և այլն: Հուսով եմ, հավատքով լի դեպի Աստված, դեպի գործընթացներ, ուրախ եմ, որ Սրբազանն ունի համբերություն և շատ լավ գիտակցում է, որ մեր տեսակի մեջ պետք է շատ բաներ փոխվեն: Շատ անգամ ինձ ուղղում են հարցեր, որ բլից կրիգով ամեն ինչ պետք է արվեր, ինչո՞ւ գործընթացները արագ տեղի չեն ունենում: Առաջին հարցը՝ ի՞նչ եք հասկանում բլից կրիգ ասելով, արձագանքում են՝ դե, ինչպես 2018 թ.-ին եղավ:

Երբ մանրամասն ներկայացնում ես 2018 թ.-ը, պարզվում է, որ գործընթացը երկու ամիս է տևել: Եթե Սրբազանի շարժումը վերցնենք մայիսի 1-ից, ապա կտեսնենք, որ երկու ամիսը դեռ չի լրացել: Երկրորդ՝ երբ ուզում ենք արագ փոփոխություն, պետք է մեկ բան հասկանանք: Երբ նույն մարդիկ այդ արագ փոփոխության միջով անցնում են, հետո իրենց վարքագիծն ինչպիսի՞ն է լինելու: Նույնն է մնալու: Ողջունում եմ այն մոտեցումը, որ չպետք է շտապել, տրանսֆորմացիան մարդկանց մտքի մեջ կատարվի դեպի սեր, հոգատարություն, վարքագիծ, մտածելակերպ, դրանից հետո ինչ էլ փոխվի, մարդիկ այդպիսին կմնան: 2018 թ.-ի արագ փոփոխություններն ինչի՞ բերեցին՝ հին ձևերին ավելի վատ ու խորացված տարբերակով: Ազգային ժողովում անհարգանք, մեծամասնության շատ կոպիտ վերաբերմունք, խոսքից զրկել, արհամարհել, պետական ինստիտուտների փնթի աշխատանք և վերաբերմունք, անպատասխանատվություն, յուրայիններին չնեղացնել, ընդդիմադիրներին անտեղի և անօրինական պատժել, քաղբանտարկյալներ: Արագ փոփոխության հետևանքը բերեց սրան: Նկարագրելու չէ կորուստների քանակը՝ մեր գալիքներին չթողնել ո՛չ տարածք, ո՛չ հող, ո՛չ պետական ինստիտուտներ, ո՛չ Արցախ, ո՛չ հաղթանակ, ո՛չ փառք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Պողոսյանն ասում է՝ կարծիքներ են հնչում, որ շարժումը մարում է:«Պատասխանս հետևյալն է՝ ամեն մարդուց է կախված՝ շարժումը մարե՞լ է, թե իր բուն գործընթացով ճիշտ ընթանում է: Այո, ժամանակը մեր օգտին չի աշխատում, պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ և կորուստներ է բերելու, դժվար է լինելու, բայց այն պահին, երբ ոտքի կկանգնենք, կգիտակցենք, թե ինչ է հայրենիքը, պետությունը, մեր ազգայինը, ով ենք մենք և ինչ հավատքով պետք է լցվել դեպի գալիքը, ապա կհասկանանք, որ ամեն օր մանթրայի պես պետք է կրկնել Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-հավելում է նա: Նրա խոսքով, շատ են դաշտում մանիպուլ յացիաները:

«Հրեշտակի հագուստով մի աղջիկ հայտնվեց հրապարակում: Սրբազանը մոտեցավ, այդ աղջիկը հեռացավ: Շատերն են հասկանում, որ դա երևի իշխանության կողմից կազմակերպված մանիպուլ յացիա էր: Բայց այդքանը իմանալով, շատ լավ պատկերացնելով՝ շարժմանը չաջակցող կամ անտարբեր մարդիկ շարունակում էին իրենց բաժին մանիպուլ յացիան: Եթե մտածելակերպն այսպիսին է, ուրեմն դեռ շատ երկար ճանապահ ունենք անցնելու: Եթե սուտ տեղեկություն է, անկախ նրանից՝ ընդունում եմ շարժումը, թե ոչ, դատապարտելու եմ այն, հավասարապես չեմ տարածելու սուտը՝ լինի դա այս, թե մյուս կողմից: Վստահ եմ, որ Սրբազանը ձգտում է դրան հասնել, իմ ամենամեծ ոգևորությունը դրանից է:

Այդ ժամանակ կսկսենք երևույթներով գնահատել, հենց ասենք հայ, չենք նայելու, թե նա որ քաղաքի հայն է, Հայաստան ենք ասելու, ամեն ինչ անելու ենք, որ միասնական մեր ձևավորված Հայաստանը լինի հզոր, հայրենիք ենք ասելու և մեր սերունդներին դաստիարակելու ենք այնպես, որ հայրենիքի ազգային երազանքը երբևէ չմարի: Ասելու ենք հավատք, կանգնելու ենք մեր Հայ առաքելական եկեղեցու կողքին և Աստծով շարժվելու ենք առաջ: Քանի դեռ այս տրանսֆորմացիաների խնդիրն ունենք, մենք ազգային միասնությանը չենք գալու: Հուսամ, որ կաթիլ առ կաթիլ Սրբազան շարժումը կկարողանա նպաստել, որ մարդկանց մոտ այդ փոփոխությունը լինի: Կոչս է բոլորին` մինչև հարց տալը` մարել է շարժումը, թե ոչ, ինքներս մեզ հարց տանք՝ իսկ ես ի՞նչ եմ անում, որ չմարի, որ լավը լինենք, որ ստին մոտ չգան»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Իսկ զրույցի վերջում իշխանության ունեցած վախերի մասին. «Վախ ունեն, որովհետև եթե չունենային, կզբաղվեին իրենց աշխատանքով: Իշխանությունները չե՞ն հասկանում, որ անվտանգության համար ազգային միասնություն է պետք: Ինչո՞ւ չեն գնում երկխոսելու: Հզոր, ազգային ղեկավարը չի ասի՝ բյուրոկրատ եմ, իմ հետ հանդիպելու կարգ կա, կարող եք դիմել, այլ ինքը կգնար հանդիպման, անկախ նրանից, թե քանի հոգի լիներ հավաքված: Չէ՞ որ միշտ ասել է, որ մեր բոլորի վարչապետն է»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.