Իշխանությունում վաղուց են «վաճառվել-գնվելու» խոսակցություններ պտտվում. ո՞վ է հաջորդը
POLITICS«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած ՀՅԴ-ն տարվա իր քաղաքական առեւտուրը սկսեց, բայց իշխանությունում դեռ վաղուց «վաճառվել-գնվելու» խոսակցություններ են պտտվում: ՀՅԴ-ից հետո խոսվում է նաեւ ԲՀԿ-ն որեւէ ձեւաչափով իշխանական «ընտանիք» ներգրավելու մասին:
Տեւական ժամանակ լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին պաշտոն են տալու, ասում են, սակայն, տիկին Զոհրաբյանը կտրուկ մերժել է այս սցենարը՝ նեղ շրջապատում այն բացատրելով հետեւյալ կերպ. «Մեկ տարվա նախարար դառնալու ցանկություն չունեմ»:
Եվ, իսկապես, խորհրդարանական ընտրությունները կառավարման այլ «աշխարհագրություն» են թելադրելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Planning your trip from a scratch: tips from IDBank
2
Unibank Offers 50% Discount on Cards During Weekends
3
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank
4
Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia
5
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance



