Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել». կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկա-Շեյխեր հատվածում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց էր աշխույժ, մարդամոտ, ընկերասեր, շփվող, ուներ ընկերների մի քանի խումբ: Շրջապատում կարծես մի ուժ լիներ, իր ծնված օրվանից Արտաշեսից ուժ եմ ստացել: Գնահատում էր կյանքն ու լիարժեքորեն ապրում ամեն վայրկյանը: Ոչ մի օր անիմաստ չի օգտագործել, ինչ-որ մի լավ բան այդ օրերի մեջ անպայման արել է: Ինձ թվում է, որ իր ապրած 19 տարվա մեջ մի ամբողջ հավերժություն է ապրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արծվիկը՝ Արտաշեսի մայրիկը:

Նշում է՝ Արտաշեսը սեր ուներ դեպի կրթությունը: «Ուսուցիչների գերդաստան է մերը: Մեր ընտանիքում գիտելիքը շատ էր գնահատվում, Արտաշեսը չէր կարող այլ տեսակի մտածողություն ունենալ: Դրա հետ մեկտեղ նաև հայրենասիրություն է սերմանված բոլորիս մեջ: Երկրորդ ցեղասպանությունը տեսանք, մշեցիներ ենք: Արտաշեսը սիրում էր սովորել, բազմաթիվ պատվոգրեր ունի: Դպրոցից տանում էին տարբեր բուհեր՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացների: Մի դասախոսի հետ էր ծանոթացել, նրանից հանձնարարություններ էր ստանում, գալիս տուն ու սկսում պարապել: Երբ ասացի, որ մեր տղաները մանկավարժական ուղղությամբ կրթություն չեն ստացել, Արտաշեսն արձագանքեց՝ հիմա մանկավարժությունը կուսումնասիրեմ, իսկ հետո մագիստրատուրան այլ մասնագիտացմամբ կսովորեմ»:

Դպրոցն ավարտելուց հետո Արտաշեսն ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը: Մայրիկն ասում է՝ այս մասնագիտացման հետ ակնկալիքներ ուներ: «Առհասարակ, բնություն շատ էր սիրում: Ամռան ամիսները մշտապես գյուղում էր անցկացնում»: 2019 թ.-ի հունվարի 16-ին Արտաշեսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Երբ հարցնում եմ Արտաշեսի՝ բանակ մեկնելու պատրաստակամության մասին, տիկին Արծվիկը վերհիշում է. «Այնքան ծանր էինք տանում ցեղասպանությունը, մեր գենոֆոնդի մեջ դա կար: Ապաքինված վերք չէր դա: Մուշից գաղթելով՝ իմ նախնիները Արաքսն անցել են, եկել Արարատի մարզ և հիմնել Դիտակ գյուղը: Երբ դպրոցում պատմություն էին ուսումնասիրում, Արտաշեսն անընդհատ անդրադառնում էր հարցերին, թե ինչ եղավ, ինչպես եղավ, որ չկարողացան պայքարել:

Այդ «ինչու»-ն իրեն շատ էր տանջում: Իր համար անընդհատ կարդում էի «Ռանչպարների կանչը», «Խոդեդանը»: Շատ էինք քննարկում այդ գրքերը: Այդտեղ մեր նախնիների մասին գրված տողեր կային, ու դա կապել էր իրեն գրքին, պատմությանը: Նժդեհաոճ էր, հայրենասեր»: Մեկ տարի տասը ամիս Արտաշեսը ծառայել է Ջրականում: «Իր համար շատ կարևոր էր ծառայությունը: Նա ի սկզբանե գիտեր, որ Արցախ է գնալու: Ասում էի՝ շատ եմ անհանգստանում, որ կարող ես Արցախում ծառայել, Արտաշեսս արձագանքում էր՝ մա՛մ, վիճակահանությանը մասնակցելու եմ ու Արցախն ընտրեմ, տրամադրվի դրան: Վիճակահանության օրը, երբ «ընտրեց» Արցախը, ամբողջ մարմնով թուլացա: Մասնագիտությամբ հոգեբան եմ, ասացի՝ ինքն իրեն կոդավորեց ու գնաց: Միշտ ասում էր՝ ինչի՞ց ես վախենում, մա՛մ, հազարավոր տղաներ ծառայել են Արցախում ու վերադարձել, բա ո՞վ պետք է մեզ պաշտպանի:

Ծառայության ժամանակ, երբ զանգահարում էր, միշտ իրեն ասում էի՝ Արտա՛շ, զգույշ կլինես, տղաներին ուշադիր կլինես, ոչ մի հարցում իմ ու քո չանեք, սաղավարտը գլխներիցդ չհանեք: «Մա՛մ, ինչի՞ց ես վախենում, վախենալու բան չկա: Եթե պետք լինի, կպայքարենք»: Երբ դիրքերից զանգահարում էր, շակալների ձայներ էին լսվում, ասում էի՝ զգույշ մնացեք, հանկարծ չհարձակվեն ձեզ վրա, հանկարծ չքնեք դիրքերում: «Մա՛մ, դիրքերում չենք քնում, բայց դու երկոտանի շակալներից վախեցի, չորքոտանիներն անվնաս են»»: Արտաշեսը կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ: «Ծառայության ողջ ընթացքում ես էլ իր հետ ամեն օրը կարծես ծառայած լինեմ: Ամեն օր սպասել եմ իր զանգին: Մեծ սիրով ու տրամադրվածությամբ գնաց բանակ, «հանգստացանք», երբ արդեն երկու ամիս էր մնացել իր ծառայության ավարտին: Ցուցակ էր կազմել, թե ովքեր պետք է ներկա լինեն զորացրվելուց հետո կազմակերպվելիք խնջույքին:

Դա էինք քննարկում: Արտաշեսն արդեն սկսել էր 100-օրյա հետհաշվարկը, ուրախանում էինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Այդ օրը դեռ պատերազմի սկսվելու մասին չգիտեի: Զանգեցին՝ այսօր Արտաշի հետ խոսե՞լ ես, ասացի՝ չէ, այսօր չի զանգել: Զգում էի, որ բոլորի հայացքներն ուղղված էին ինձ: Ընկերոջ մայրիկը զանգահարեց, նրա տղան էլ Ասկերանում էր ծառայում. «Տեղյա՞կ ես, որ Ջրականը ռմբակոծել են»: Ջրականում այդ օրն Արտաշեսը երեք անգամ մահից փրկվել է: Առաջին անգամ, երբ տղաները վազել են դեպի մեքենաները, որ բարձրանան դիրքեր, հարվածել են մեքենային, այն պայթել է: Երկրորդ անգամ, երբ վազել է, որ նստի, ինչ-որ բան է մոռացած եղել, հետ են կանչել, որ վերցնի: Մեքենան նույն բախտին է արժանացել: Երրորդ անգամ պայուսակն է մոռացած եղել: Հետո նոր կարողացել են դիրքեր բարձրանալ: Տասնյակ անգամ մահից փրկվել է, շրջափակումներից դուրս եկել»: Ջրական, Լելե Թեփե, Հադրութ, Սարուշեն, Ննգի, Քերթ, Ավետարանոց, Չռիկներ:

«Հասել են Շուշի ու հետ եկել Կարմիր շուկա-Շեյխեր հատվածը պաշտպանելու: Յոթ օր շարունակ թեժ մարտեր են եղել այդտեղ: Մշտապես, հարմար պահ գտնելով, զանգահարում էր տուն ու փորձում ինձ հետ երկար խոսել. «Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել»: Հոկտեմբերի 28-ին առավոտյան ժամը տասին զրուցել ենք: «Մա՛մ ջան, լավ ենք, ոչ մի բանի մասին չմտածեք, այստեղ ենք ձեզ համար»: Այդ նույն օրը Արտաշեսս՝ լույսս մարեց: Հոկտեմբերի 18-ին Լելե Թեփեում զոհվել էր իր հրամանատարը՝ Դավիթ Նազարյանը: Շատ ծանր էին տանում նրա մահը, ասաց՝ մա՛մ ջան, մի վայրկյանում կյանքներս փոխվեց: Հետո իրենք մարտական առաջադրանք են ստանում, նշում են, որ դրան մասնակցությունը պարտադիր չէ: Արտաշեսն ասում է, որ մենակ չի թողնի իր հրամանատարին: Իրենց հետ էլի տղաներ են գնում:

Մարտական առաջադրանքը կատարում են, վերադառնալիս ընկնում կրակահերթի տակ: Արտաշեսը վիրավորվում է, բայց այդ վիճակում փորձում է վիրավորված ընկերոջն ու հրամանատարին դուրս բերել իր հետ: Երեքն էլ անմահանում են նույն տեղում: Երեք օր անց իմ տղան տանն էր»: Արտաշեսը չորս զինատեսակի է տիրապետել: Եղել է դիպուկահար, բայց իրավիճակից ելնելով՝ տարբեր մարտական հաշվարկների է տիրապետել: «Նրանց գումարտակը՝ 9-րդ պաշտպանականը, այնքան ուժեղ է կռվել, իրենց ասում են՝ 300 սպարտացիներ: Ահավոր մարտերում մեկ վիրավորով դիրք են վերցրել: Մարտական ուղին ունենք: Այլ պարգևի, քան «Մարտական ծառայություն» մեդալն է, չի արժանացել: Երբ հարց եմ բարձրացնում, ասում են, որ հերթականություն գոյություն ունի»: Տիկին Արծվիկը պատմում է՝ Արտաշեսից հետո առողջական խնդիրներ ուներ, անգամ բժշկի չէր դիմում:

«Բայց հասկացա, որ անկողնուն գամվելով՝ չեմ կարողանա իմ տղային այցելել: Դա ինձ ուժ տվեց ոտքի կանգնել: Ամեն օր պետք է այցելեմ իրեն, անընդհատ զրուցում եմ իր հետ: Իհարկե, նաև աղջկաս՝ Մարիամի մասին եմ մտածում: Մարիամը մեր շարժիչ ուժն է: Արտաշեսի կյանքը մեզ համար ուղեցույց է եղել, ամեն առավոտ իր նկարի առջև կարծես հաշվետվություն տանք, թե ինչն ենք ճիշտ կամ սխալ արել: Հաստատ չենք անի այնպիսի բան, ինչի համար նա կամաչեր»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ-ի կողմից՝ «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation