Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․ Րաֆֆի Հովհաննիսյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն« կուսակցության առաջնորդ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սարդապարատի հաղթանակն անավարտ մնաց, որովհետև մեկ դար անց մենք պետականությունն ու հայրենիքը կորցնելու երկընտրանքի նախաշեմին ենք։ Այս սրբազան պայքարը սերունդների պայքար է։ Սա մի օրվա, մի հոգու և անգամ մեկ սերնդի խնդիրը չէ։ Սրբազանն այսօր սուրհանդակ է, կարևոր է, որ այդ սուրհանդակը նաև համերաշխության, հավաքական պատասխանատվության և ժողովրդի հետ գործի»,- նշեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար դեռ մեծ աշխատանք պետք է տարվի․ «Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, երբ հասնենք այդ օրինական ու սահամանդրական պահին, ապա Բագրատ Սրբազանը կարող է հանրային վստահություն վայելող կառավարության ղեկավար կարող է լինել»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live




















































