Ուզում եմ կոչ անել ձեզ շատ սիրել մեր հայրենիքը. բարի երթ ձեզ. Նաիրի Սարգսյան
SOCIETYՆաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ։
Այսօր ձեր կյանքի հիշարժան օրերից մեկն է, երբ հրաժեշտ եք տալիս դպրոցին, ձեր սիրելի մանկավարժներին և դասընկերներին ու տեղափոխվում կյանքի ավելի հասուն փուլ, որին պատրաստվել եք նաև դպրոցում ստացած կրթությամբ, արժեհամակարգով, հայրենասիրությամբ։
Ուզում եմ կոչ անել ձեզ շատ սիրել մեր հայրենիքը, ամեն վայրկյան գնահատել պետականություն ունենալու երջանկությունը, հնարավորինս պահպանել մեր արժեքներն ու ավանդույթները։
Շնորհավորում եմ նաև մանկավարժներին ու շնորհակալություն հայտնում իրենց բարդ, անձնվեր ու միաժամանակ պատվաբեր աշխատանքի համար: Դուք ևս մեկ գրաճանաչ, կրթված սերունդ տվեցիք մեր ազգին, պետությանը։ Սերունդ, որը մեր երկրի ապագան է, մեր հույսը, մեր ավանդույթների, ազգայինի պահապանը, մեր այսօրն ու վաղը։
Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ՝ բարի ե՛րթ ձեզ:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



