Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր երկրում են առաջին անգամ սեղանի թենիս խաղացել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեղանի թենիսը հանրաճանաչ մարզաձև է, որը խաղում են հիմնականում փակ տարածքներում գնդաթիերով (ռակետկա) և գնդակով՝ փոքր սեղանի վրա: Հիմա աշխարհում տարեկան ավելի քան քառասուն միլիոն թենիսիստ է մասնակցում տարբեր մակարդակների մրցումների։ Անհնար է միանշանակ ասել, թե որ երկիրն է դարձել սեղանի թենիսի՝ պինգ-պոնգի ստեղծման հայրենիքը։ Կա մի քանի վարկած: Ամենահայտնին այն է, որ այն առաջացել է Անգլիայում՝ որպես թագավորական մեծ թենիսի տնային տարբերակ: Բայց խաղի ծագման մասին կան նաև վարկածներ, որ այն ծագել է Ամերիկայում, Չինաստանում կամ Հարավային Աֆրիկայում: Հնում այդ երկրներում մարդիկ փողոցներում պինգպոնգ էին խաղում։

Մինչ օրս էլ պահպանվել են հնագույն փորաքանդակներ, որտեղ պատկերված են մարդիկ, ովքեր մաքուր օդում գնդաթիերով գնդակ են խաղում։ Հետո պինգ-պոնգ խաղալու համար փոքր տարածքի անհրաժեշտությունը այդ խաղն աստիճանաբար տեղափոխել է փակ տարածքներ: Սկզբում հատակին ցանց էին տեղադրում և խաղում: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են խաղալ սեղանների վրա, և հայտնվել են ցանցի տեսքով ինչ-որ իրեր, որոնք սկզբում պատրաստվում էին ձեռքի տակ ընկած նյութերից։ Հատուկ կանոններ չկային։ Սպորտային ոչ հավակնոտ այդ սարքավորումների շնորհիվ հնարավոր էր խաղալ ցանկացած վայրում, ինչն էլ խթան է հանդիսացել սեղանի թենիսի հետագա զարգացման համար։ 19-րդ դարում արդյունաբերության հզոր զարգացումը և արտադրողների միջև մրցակցությունը նպաստեցին սպորտային սարքավորումների կատարելագործմանը: Սարքավորումների արտադրության մեջ սկսեցին օգտագործվել ժամանակակից նյութեր և տեխնոլոգիաներ, փոխվեց գնդաթիերի կառուցվածքը, սկսեցին փորձարկվել տարբեր գնդակներ։

1891 թվականին պինդ միաձույլ գնդակը փոխարինվեց խոռոչավոր գնդակով. անգլիացի Դ.Գիբին, նկատելով բազմագույն սնամեջ խաղալիք գնդակները, որոշեց դրանք օգտագործել թենիս խաղալու համար։ Երկար ու ծանր փայտյա գնդաթիերին փոխարինեցին նրբատախտակից և կարճ բռնակով գնդաթիերը, ինչի շնորհիվ դրանց քաշը 3 անգամ նվազեց։ Փորձարկվեցին նաև գնդաթին ծածկելու համար նախատեսված նյութեր։ Է. Գուդն է համարվում այդ փոփոխությունների նախաձեռնողը։ 1902 թվականին նա գնդաթիի մակերեսը ծածկեց ռետինով և կարողացավ կիրառել նոր խաղային տեխնիկա, այն է՝ գնդակին պտտեցնող հարվածներ հասցնելը։ Դա օգնեց նրան հաղթել բազմաթիվ մրցաշարերում: Ժամանակի ընթացքում պինգ-պոնգը դարձել է ոչ միայն հաճելի ժամանց, այլ նաև ժամանակակից սպորտաձև: Առաջին անգամ անցկացված մրցումներն են Լոնդոնի առաջնությունը (1900) և միջազգային մրցաշարը Հնդկաստանում (1901)։ Իսկ Դ. Ջեկվեսը պաշտոնապես գրանցել է խաղի ֆիրմային անվանումը 1901 թվականին՝ «պինգ-պոնգ»։ Դրանից հետո 1926 թվականին դոկտոր Ջի Լը Մանը կազմակերպել է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան, որի նախագահ է ընտրվել Ա. Մոնտեքյուն: Հենց նույն թվականին էլ Լոնդոնում տեղի է ունեցել պինգ-պոնգի աշխարհի առաջին առաջնությունը։

Պինգ-պոնգի հետագա ժողովրդականությունը կապված է եղել սարքավորումների որակի բարելավման և ստանդարտացման, մրցակցության կանոնների բարելավման հետ։ Խաղը դարձել է հետաքրքիր և դինամիկ, երկրպագուների թիվը անընդհատ աճել է: 1961 թվականին սեղանի թենիսում տեղի է ունեցել հեղափոխություն։ Ճապոնիայից ժամանած մարզիկները սկսել են օգտագործել պտտվող բարձր հարվածը, որը կոչվում էր «սատանայի գնդակ Տոկիոյից»: Դա արմատապես փոխել է խաղի մարտավարությունը՝ ճապոնացիներին դարձնելով անպարտելի։ ՄՕԿ-ը սեղանի թենիսը ներառել է 1988 թվականի Սեուլի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ Ներկայում ավելի քան 190 ազգային ֆեդերացիա է աշխատում այդ խաղը մասսայականացնել ամբողջ աշխարհում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback