Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում ձևավորվել է քաղաքական կոալիցիա. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աֆրիկայի ազատագրման միջազգային օր, Արգենտինա՝ Մայիսյան հեղափոխության օր, Հորդանան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Կիևի օր, Գնչու կաթոլիկներ՝ Սարի Կալիի մկրտության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1857-ծնվել է դերասանուհի Սիրանույշը։

1918- թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան Հայաստանի երեք՝ Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի ուղղությամբ գործող զորամիավորումներին վճռական հարձակման հրաման է տվել։

1933-ծնվել է հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ Պարույր Մուրադյանը։

1935-ծնվել է ճարտարապետ Արծվին Մինասյանը։

1951-ծնվել է գրող և թարգմանիչ Վաչագան Սարգսյանը։

1968-տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի բացումը։

1968-ծնվել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պորտուգալիայի հետ։

2001- Երևանում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ վեց պետությունների նախագահների գագաթաժողովը:

2002- Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ներսում տեղի ունեցած խմորումների հետևանքով կուսակցությունից հեռացված անդամները ստեղծել են Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ):

2003- տեղի են ունեցել Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում փաստորեն կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում և միայնակ ձևավորել կառավարություն։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ այդ ընտրությունում առավել շատ ձայներ ստացած երեք կուսակցություն՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, կազմել են քաղաքական կոալիցիա և համատեղ ձևավորել կառավարությունը։ Վարչապետ է նշանակվել Անդրանիկ Մարգարյանը։

2007-Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է նոր ուղևորային համալիրը:

2018- Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերություն և առգրավել փաստաթղթերը:

2018- Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նոր պետին՝ Արտակ Դավթյանին:

2019-Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել և, ի թիվս այլ հարցերի, քննարկել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը։

2023- Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

ԱՇԽԱՐՀ

5493 մ.թ.ա.-համաձայն կրոնական պատկերացումների, սա աշխարհի արարման պայմանական օրն է, որից սկսվել է ալեքսանդրիական ժամանակագրությունը։

1085-Ալֆոնսո 4-րդ Խիզախը հետ է գրավել Տոլեդոն մուսուլմաններից։

1579-Իվան Ահեղը նամակ է ուղարկել Դոնի կազակներին։ Այդ օրը համարվում է Դոնի կազակության հիմնադրման օր։

1592-Իմջինյան պատերազմի ընթացքում ճապոնական բանակը գրավել է Պուսան և Տոնե ամրոցները։

1659-Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը հրաժարական է տվել։

1787-Ջորջ Վաշինգտոնի նախագահությամբ հավաքվել է սահմանադրական Կոնվետ, որպեսզի մշակի ԱՄՆ-ի Սահմանադրությունը։

1829-Լոնդոնում կայացել է Մենդելսոնի «Առաջին սիմֆոնիայի» պրեմիերան։

1869-բացվել է Վիեննայի օպերայի շենքը։

1889-ծնվել է ռուս և ամերիկացի ավիակոնստրուկտոր, գիտնական, գյուտարար, առաջին ռուսական ինքնաթիռների և ամերիկյան ուղղաթիռների կոնստրուկտոր Իգոր Սիկորսկին։

1892-ծնվել է հարավսլավ քաղաքական գործիչ Իոսիպ Բրոզ Տիտոն, որը 1945 թվականից մինչև իր մահը՝ 1980 թվականը եղել է Հարավսլավիայի ղեկավար։

1895-Օսկար Ուայլդը լոնդոնյան դատարանի կողմից դատապարտվել է երկու տարի ազատազրկման՝ «անբարոյական վարմունքի» համար, այն է՝ կապը տղամարդու հետ։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիվիա են մտել և ամրացել գերմանական զորքերը։

1946-հայտարարվել է Հորդանանի անկախությունը Անգլիայից։

1957-բացվել է ԽՍՀՄ-ի ամենամեծ հյուրանոցը՝ «Ուկրաինան»։

1963-աֆրիկական երկրների՝ Ադիս-Աբեբայում կայացած 1-ին համաժողովում ստեղծվել է «Աֆրիկական միություն» կազմակերպությունը։

2002-Թայվանի նեղուցի շրջանում վթարվել է Բոինգ-747 ինքնաթիռը, զոհվել է 225 մարդ։

2009-տեղի է ունեցել ենթադրյալ ատոմային պայթյուն Հյուսիսային Կորեայում։

2014-վախճանվել է լեհ ռազմական և պետական գործիչ Վոյցեխ Յարուզելսկին։

2020 - ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը ամբողջ երկրով մեկ բերել է հակառասիստական անկարգությունների և ցույցերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift