Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում փրկարարներն օգնության են հասել քաղաքացուն
SOCIETYՄայիսի 21-ին, ժամը 16:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Վ. Զ.-ին (ծնված 1954 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են ավտոմեքենային։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



