Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խմիչք, որ թույլ է տալիս մի քանի ժամով «գնալ» տիեզերք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այահուասկան խմիչք է, որը հնագույն ժամանակներից շամանական ծեսերում օգտագործվել է Ամազոնի ցեղերի կողմից: Դրա հիմնական բաղադրիչը liana Banisteriopsis caapi-ն է (կեչուա հնդկացիների մոտ կոչվում է «ոգիների լիանա» կամ «մահացածների լիանա»): Յուրաքանչյուր շաման ունի այդ խմիչքի իր գաղտնի բաղադրատոմսը, որը կարող է ներառել մի քանի տասնյակ բույս: Ստացվող ալկոհոլային ըմպելիքը լինում է թանձր, դարչնագույն, դառը հեղուկի տեսքով։ Այահուասկայի օգտագործման ապացույցները թվագրվում են առնվազն 1000 տարով, ինչի մասին վկայում է այդ ըմպելիքի բաղադրիչների մնացորդներ պարունակող փաթեթը, որը հայտնաբերվել է 2010 թվականին Բոլիվիայի հարավ-արևմուտքում գտնվող քարանձավում:

Այահուասկայի մասին առաջին գրավոր հիշատակումը կարելի է գտնել Հարավային Ամերիկայի առաջին միսիոներների գրվածքներում (1600-ականների սկիզբ): Այնուամենայնիվ, այդ ըմպելիքը Եվրոպայում ժողովրդականություն է ձեռք բերել շատ ավելի ուշ, քանի որ միսիոներների զեկույցներում այն անվանվել է դիվային ըմպելիք, և Հռոմի կաթոլիկ եկեղեցին մեծ ջանքեր է գործադրել դրանից ազատվելու համար: Արդյունքում այահուասկայի վերաբերյալ գիտական հետազոտությունները սկսվել են միայն 20-րդ դարից: «Ոգիների լիանան» պարունակում է հոգեակտիվ նյութեր, որոնք առաջացնում են էյֆորիա, հալ յուցինացիաներ և հեռատեսության նման էֆեկտներ: Այդ բույսի առաջին հայտնաբերված ալկալոիդը հենց այդպես էլ կոչվում է՝ տելեպատին: Ամազոնի ավազանի հնդիկները այդ ըմպելիքը խմում են կրոնական տոների ժամանակ։ Պրոցեսն ուղեկցվում է շամանական ծեսերով։ Այն ընդունելուց հետո գիտակցության փոփոխված վիճակում գտնվող մարդը կարող է գնալ «ճամփորդության», որտեղ նա հանդիպում է իր նախնիներին և նրանցից խորհուրդներ է խնդրում:

Ընդ որում, դեռ արարողությունից առաջ պետք է ձևակերպել հարցերը: Այդ «ճամփորդության» ընթացքում շամանը անպայման ուղեկցում է մարդու հոգուն և օգնում նրան հաղթահարել փորձությունները և հասնել լուսավորության: Հնդիկները կարծում են, որ այահուասկա ըմպելիքը խմելուց առաջ պետք է մաքրել մարմինն ու հոգին հատուկ դիետաների օգնությամբ։ Միաժամանակ արգելվում է կծու պղպեղի («ոգիների լիանայի» անտոգոնիստը), սոխի և սխտորի (ոգիներին վանող), աղի և այլնի օգտագործումը, խորհուրդ է տրվում նաև սեռապես ժուժկալ մնալ։ Եվրոպացիները հատկապես պետք է հավատարիմ մնան սննդակարգին այս թուրմն ընդունելուց առաջ և հետո, որպեսզի խուսափեն սննդային որոշ տարրերի և դեղամիջոցների հետ ըմպելիքի բաղադրիչների փոխազդեցության բացասական հետևանքներից: Համապատասխան դիետան կարող է ներառել խաշած բրինձ, կարտոֆիլ, հավ կամ ձուկ՝ առանց աղի ու համեմունքների եփած: Իսկ ընդհանրապես, շատ դժվար է գտնել այդ տարօրինակ ըմպելիքը, եթե չունեք ընկերներ, ովքեր կարող են ձեզ ասել, թե ինչպես գտնել դրա վաճառողին:

Իհարկե, նույնիսկ այսօր այահուասկան արտադրվում է միայն Ամազոնում, ուստի այն փորձելը հեշտ գործ չէ, բայց եթե կա մեծ ցանկություն, ապա հնդկացիները կօգնեն այդ հարցում, իհարկե՝ վճարովի։ Նշենք նաև, որ այդ ըմպելիքը խմելուց անմիջապես հետո հնարավոր է փսխում կամ փորլուծություն օրգանիզմի անբավարար պատրաստվածության պատճառով, սակայն որոշ ժամանակ անց գիտակցությունը ընդլայնվում է և տրանս վիճակ է առաջանում։ Ասում են, որ մարմնից հեռանալը հոգուն թույլ է տալիս գնալ տիեզերք, տեսնել տիեզերքի հիմքերը և վերագնահատել կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Ըմպելիքի էֆեկտը տևում է մի քանի ժամ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest