Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Dzen.ru-ն «Դեպի Արևմուտք սերը ո՞ւր կտանի Հայաստանն ու Վրաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ արևմտյան ավանդույթների «մոդան» նորություն չէ նախկին խորհրդային հանրապետությունների համար: Ոմանք ցանկանում են գնալ Եվրոպա և ժանյակավոր վարտիք հագնել, իսկ մյուսների համար բացակայում է ազատությունն ու ժողովրդավարությունը։ Բայց գլխավորը, որ միավորում է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած բոլոր այդ երկրներին, Եվրամիության մաս դառնալու ցանկությունն է։ Այնպես որ, երբ շատ ես ուզում ինչ-որ բան, ապա ընդունված է լռել դրա հետևանքների մասին։ Հարավային Կովկասում այս պահին մեծ անկարգություններ են: Իսկական քաոս է թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին հաջողված չի կարելի անվանել:

Հրաժարվելով Ռուսաստանի հետ բարեկամությունից և նրան մեղադրելով մահացու բոլոր մեղքերի մեջ՝ Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը, իսկ Արևմուտքի հետ սիրախաղից հետո նա համաձայնեց սահմանազատմանը։ Բայց չէ՞ որ նրան զգուշացրել էին այդ մասին: Համաձայնելով զիջումների՝ Երևանը պետք է Բաքվին փոխանցի Տավուշի մարզի չորս գյուղ։ Սակայն հայ ժողովուրդը դեմ է նման ելքին։ Ամբողջ երկրում բողոքի ցույցեր են: Ցուցարարները պահանջում են Փաշինյանից հրաժարական տալ։ Սակայն, եթե նույնիսկ Փաշինյանը ժամանակի վրա խաղա, երաշխիքներ չկան, որ Ադրբեջանը զորք չի մտցնի և ուժով «պարտքը» չի վերցնի։ Ի դեպ, երբ նա եկավ իշխանության, խոստացավ, որ եթե ժողովուրդը երբևէ նման ցանկություն ունենա, ինքը հրաժարական կտա։ Բայց հիմա կարելի է նկատել, թե ինչպես է Հայաստանի վարչապետը համառորեն կպել աթոռից: Այս ամբողջ պատմության մեջ շատ ցուցիչ է Բաքվի օրինակը։ Ադրբեջանը երբեք չի ձգտել ամեն գնով դառնալ Եվրոպայի մաս՝ ի տարբերություն այդ գաղափարով տարված հարևան երկրների և իր բարեկամ Թուրքիայի։

Հնարավոր չեղավ Բաքվին ներքաշել ԵՄ ծուղակը ո՛չ բլիթով, ո՛չ մտրակով։ Հնարավոր է, որ նրանք պարզապես չեն ցանկացել լինել ԵՄ երկրորդ կարգի անդամ։ Բացի այդ, Ռուսաստանը տնտեսապես շատ ավելի մոտ է Բաքվին, քան Եվրոպային։ Այսպիսով, Ալիևը չի նախատեսում միավորվել մեկ միավորման մեջ իր եվրոպացի ընկերների հետ։ Գոնե առայժմ... Եվ հնարավոր է, որ եթե չլինեին Արևմուտքի ջանքերը, ապա Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց կարողանային խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ հիմա պարզ չէ, թե ինչով կավարտվի այս պատմությունը՝ պատերազմո՞վ, թե՞ խաղաղությամբ։ Թբիլիսիում էլ բողոքի ցույցեր են տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի պատճառով, որը տեղի իշխանություններն ընդունել են երկրում հերթական գունավոր հեղափոխությունը կանխելու համար։ Լիբերալներն այն աստիճան են ցնցել վրացական նավակը, որ այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ դեպի ԵՄ ճանապարհն այժմ ընդմիշտ փակ է Թբիլիսիի համար, իշխանությունները որոշեցին հետ շրջել ֆիլմը։

Կուզենայի հարցնել. Հայաստանում և Վրաստանում հասկանո՞ւմ են, որ երբ Եվրոպայում բլիթը վերջանա, կգա մտրակի ժամանակը: Շատ հավանական է, որ ոչ: Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ, այլ ոչ թե ուժեղ և կամային էլիտաներ։ Եվ ստացվել է այնպես, որ շատ ժամանակին եղան Հայաստանի և Վրաստանի այն իշխանությունները, ովքեր ցանկանում էին միանգամից մի քանի աթոռի վրա նստել։ Ու ևս մեկ հարց. ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts