Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին
INTERNATIONAL NEWSԱնցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 35 հազար 456-ի, իսկ վիրավորներինը՝ 79 հազար 476-ի։
Այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել է Գազայի առողջապահական գերատեսչությունը:
Աղբյուրի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 70 մարդ, իսկ 110-ը վիրավորվել:
«Մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



