Լիբիայում ԻՊ-ի զինյալների նոր գրոհներից հետո այրվում են նավթամբարները
INTERNATIONAL NEWSԼիբիայի հյուսիսում գտնվող Ռաս Լանուֆ քաղաքում (մայրաքաղաք Տրիպոլիից մոտավորապես 650 կմ արեւելք ընկած շրջանում) «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից հունվարի 21-ի առավոտյան ձեռնարկված նոր գրոհներից հետո այրվում են նավթի պահեստարանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես »-ը, հաղորդել Է Լիբիայի ազգային նավթընկերությունը:
Նրա տվյալներով՝ մարտերը վերսկսվել են լուսաբացին: ԻՊ-ի ջոկատները նավթային օբյեկտներին տիրելու հերթական փորձն են ձեռնարկել: «Անմշակ նավթի պահեստարաններում մոլեգնում Է հրդեհը»,- նշել են ընկերությունում:
Նաեւ հաղորդումներ են ստացվում Էլեկտրահաղորդման մի քանի գծերի հենասյուների տապալման մասին, որոնցով ԷլեկտրաԷներգիա Է մատկարարվում Ռաս Լանուֆի բնակելի ու արտադրական թաղամասերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



