Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանի եվրոպացի բարեկամները» ողջունում են Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները

SOCIETY

 Ստրասբուրգում հունվարի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) տասնվեցերորդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ և Եվրոպական խորհրդարանի անդամները: Նիստը հաջորդեց 3 օր առաջ տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի գործադիր ճյուղից նրանց գործընկերների 16-րդ հանդիպմանը:  Թե՛ ԽՀՀ-ն, և թե՛ Համագործակցության խորհուրդը հանդես եկան համատեղ հայտարարություններով մի քանի կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի, հայաստանյան զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունում է հայ և եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպումների արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից:

«Մասնավորապես ողջունելի է, որ հանդիպումները կայացել են թե՛ կառավարության, և թե՛ օրենսդիր դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը վկայում է իրենց հարաբերություններին՝ Հայաստանի և Եվրամիության հաղորդած կարևորության մասին: Ընդունված հայտարարությունների խորությունն ու բովանդակությունը կարող են նաև հույս հանդիսանալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հզորացման և մասնավորապես իրավական շրջանակային նոր համաձայնագրի արագ ստորագրման ոլորտների համար»,- նշում է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Այս առումով, ԽՀ հանձնաժողովը նույնպես  ողջունում է «2015 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստան-ԵՄ հարաբերությունների մեկնարկը բարձր մակարդակով, ի դեմս համապարփակ շրջանակային նոր համաձայնագրի, որը կներառի քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցություն»: Հաշվի առնելով, որ Հայաստանը և Եվրամիությունը իրենց հարաբերությունները չեն սկսում զրոյից, այլ կարող են կիրառել Ասոցացաման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացից ստացված աշխատանքի արդյունքը, ԽՀ հանձնաժողովը հույս հայտնեց Հայաստան-ԵՄ բանակցություններն արագ ավարտին հասցնելու մասին››: 

Անդրադարձ կատարվեց նաև շարժունակության օրակարգին, և երկու կողմերը դրական գնահատեցին վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի որոտներում ներդրումը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի վիզաների ազատականացմանն ուղղված երկխոսությանը: Երկու կողմերն էլ ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում Եվրամիության աջակցության կարևորությունը: Բացի այդ, ԵՄ-ն ընդունում է սիրիացի փախստականների ճգնաժամի հարցում Հայաստանի դրական դերը: ԽՀ հանձնաժողովը կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին «դրական որակել համապատասխան ծրագրերի իրագործման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցված աջակցության ցանկացած խնդրանք, որոնք նպատակաուղղված են Հայաստանում սիրիացի փախստականների սոցիալական ինտեգրմանը»:

Հիշատակվեց նաև Լեռնային Ղարաբաղում առկա մտահոգիչ իրավիճակը: Հայաստան-ԵՄ ԽՀ հանձնաժողովը իր մտահոգությունը հայտնեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունական մահվան դեպքերի և հրադադարի համաձայնագրի հաճախակի դարձող լուրջ խախտումների վերաբերյալ՝ ներառյալ ծանր հրետանու և ականանետերի գործածումը, որոնք շարունակաբար հանգեցնում են կյանքերի կորստի՝ նույնիսկ քաղաքացիական բնակչության շրջանում:

Երկու հայտարարություններում էլ վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես միջազգային մանդատ ունեցող միակ միջնորդի համանախագահության ներքո հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵՄ աջակցությունը: Ավելին, ԽՀ հանձնաժողովը կոչ արեց «համաեվրոպական և միջազգային այլ կառույցներին ու մարմիններին համաձայնեցնել իրենց միջնորդություններն ու բանաձևերը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»:    

Որպես Լեռնային Ղարաբաղի և Եվրոպայի միջև շփումների ամրապնդման միջոց, Հայաստան- Եվրոպա խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում ԵՄ-ին «իր փոխանակման և շարժունակության ծրագրերում ընդգրկել ուսուցիչներ և ուսանողներ հակամարտության գոտիներից, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը՝ համաձայն 2015 թվականի մայիսին ընդունված Բոլոնյան գործընթացի կոմյունիկեի, որը  վավերացվել է նաև ԵՄ անդամ բոլոր պետությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից»:  

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”