Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iz.ru–ն գրում է, որ ապրիլին Տավուշի մարզի գյուղերում սկսված զանգվածային բողոքի ակցիաները վերաճել են քաղաքացիական անհնազանդության ակցիաների ամբողջ Հայաստանում։ Երևանում ոստիկանությունը բողոքավորներին բերման է ենթարկում, թեև բոլորին էլ նույն օրն ազատ է արձակում: Այս բողոքի տարբերությունը նախորդներից այն է, որ առաջին անգամ այն ղեկավարում է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը. «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը ղեկավարում է թեմերից մեկի առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Նա արդեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն է ներկայացրել։ Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը կգոյատևի: Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը iz. ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ բողոքի ակցիան չի վերահսում Եկեղեցին՝ որպես կառույց կամ ինստիտուտ, այստեղ առկա է կոնկրետ արքեպիսկոպոսի հստակ ղեկավարությունը, առանձին քահանաների որոշակի աջակցությունը և Կաթողիկոսի օրհնությունը, բայց դա Եկեղեցու բողոքը չէ։

«Հայկական քաղաքականության մեջ ընդհանրապես կա լիդերության սուր պակաս, որի արդյունքում էլ շատ նկատելի է Բագրատ արքեպիսկոպոսի կերպարը։ Ուստի, ավելի հավանական է, որ ընդդիմադիր ուժերը միանան բողոքի ակցիային, քան փորձեն ղեկավարել այն»,ասել է փորձագետը: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին, ինչի մասին հայտարարել է նաև Գալստանյանը։ Հաշվի առնելով այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերահսկում է Ազգային ժողովի մանդատների մեծ մասը, խնդիրը գործնականում անհնարին է թվում։ Սպասել, որ «Քաղաքացիական պայմանագրից» ինչ-որ մեկը դեմ դուրս կգա Փաշինյանին, տարօրինակ է թվում: Միևնույն ժամանակ, վարչապետի էլեկտորալ աջակցությունը կարելի է անվանել սահմանափակ, ասել է Հրանտ Միքայել յանը, Փաշինյանին սատարում է բնակչության մոտ 25 տոկոսը:

«Դա շատ քիչ է կայունության համար, բայց ոչ կրիտիկական՝ իշխանության կորստի տեսանկյունից։ Դա նման է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցության մակարդակին, որը դժվարություններով, մշտական բողոքի ակցիաներով, բայց ոստիկանության աջակցությամբ դեռ պահպանում է իշխանությունը։ Ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ վերահսկողությանը, ապա իշխանության ներսում չկա համակարգային ընդդիմություն, չկան պառակտումներ, ճեղքեր։ Բայց եթե իշխանության ներսում լինի անկման մտավախություն, ապա նման պառակտում կարող է առաջանալ»,- ասել է Միքայել յանը։ Միաժամանակ փորձագետը նշել է, որ այսօր Փաշինյանի՝ իշխանությունը կորցնելու հավանականությունը պետք է ցածր գնահատել։ Չպետք է մոռանալ, որ Փաշինյանը ևս իշխանության է եկել ժողովրդական վրդովմունքի ալիքով, և, հետևաբար, Հայաստանում իշխանափոխության հավանականությունը չի կարելի ամբողջությամբ բացառել, թեև դրա հավանականությունը մնում է ծայրահեղ ցածր, iz.ru-ին ասել է քաղաքագետ Կիրիլ Ավերյանովը։

«Ներկայիս ակցիաները հիմնված են ազգային հպարտության կարգախոսների վրա։ Հայերի կարծիքով, իրենք վատ են զգում այն փաստից, որ իրենց կառավարությունը զիջումների է գնում իրենց էքզիստենցիալ թշնամուն՝ Ադրբեջանին։ Իսկ իշխանությունն իր հերթին ելնում է նրանից, որ Բաքվին զիջումները երաշխավորում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը,- կարծում է փորձագետը,- այսօր Հայաստանում հասարակությունը բավականին բուրժուականացված է, և մի կողմից՝ խաղաղության և հանգստության, մյուս կողմից՝ ազգային հպարտության միջև ընտրություն կատարելիս, այնուամենայնիվ, կընտրեն առաջինը»։ Փաշինյանի ռեժիմի կայունությունը բացատրվում է ոչ միայն խորհրդարանական մեծամասնությամբ և հայ հասարակության կայունության պահանջով, կարծում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։

«Փաշինյանի կառավարության դիրքերը, իհարկե, բավականին ամուր են առաջին հերթին անվտանգության բլոկի աջակցությամբ, ինչպես նաև արտաքին ուժերի հովանավորմամբ այն կուրսով, որն այժմ կա Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Դա ենթադրում է սահմանի հատվածների սահմանազատում»,- ասել է նա «iz. ru»-ին: Միևնույն ժամանակ, Եկեղեցու ներկայացուցիչների դերը ներկա ժողովրդական վրդովմունքում, շարունակել է Արեշևը, կապված է առաջին հերթին քաղաքական բողոքի ցանկացած ձևի ձախողման և ընդդիմադիր կուսակցությունների վարկաբեկման հետ։ Նշենք, որ բողոքի ցույցերի ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Հայաստանի բնակիչների վրդովմունքը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ տարածքների սահմանազատման գործընթացները տեղի են ունենում ամբողջությամբ Բաքվի պահանջներին համապատասխան: Այդ մասին վերջերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Դա մեր պայմաններով է, և դա մեր հերթական հաղթանակն է»։

Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, հայ հասարակությունը կողմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն այդ գործընթացում ՀՀ կառավարության զիջումները շատերի կողմից չափազանցված են համարվում։ «Հայաստանում դժվար թե որևէ մեկը դեմ լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այլ բան է, թե ի՞նչ պայմաններով է դա տեղի ունենում։ Կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մի զգալի մասը վստահ չէ, որ եթե այսպես շարունակվի, ապա, ի վերջո, Հայաստանի սահմանը չի անցնի Երևանի կենտրոնով։ Հասարակությունը վախենում է հետագա զիջումներից և անորոշությունից։ Միևնույն ժամանակ, փորձագետները հասկանում են, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն աշխատում են պաշտոնական Բաքվի հետ լիովին համաձայնեցված»,- պարզաբանել է Անդրեյ Արեշևը։

Ինչ էլ որ լինի, փորձագետները ցույցերի՝ հայտարարված նպատակներին հասնելու առումով հեռանկարներ չեն տեսնում: Փաշինյանը հույսը դնում է ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին աջակցության վրա, իսկ ընդդիմադիր ուժերը դժվար թե բավարար քաղաքական կապիտալ ունենան։ Այնուամենայնիվ, այս բողոքի շարժումն ինքնին որոշ ժամանակ կտևի և հավանաբար կկարողանա որոշակի ազդեցություն ունենալ երկրի քաղաքական իրավիճակի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement