Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հալած պանիրը կաթնամթերք է, որը ստացվում է սովորական պանրի կամ կաթնաշոռի վերամշակումից: Հալած պանիրն ունի իր ստեղծման «լեգենդապատումային» երկու ամսաթիվ, որոնք իրար միջև մի քանի դարի տարբերություն ունեն: Առաջինը վերաբերում է 14-րդ դարին, և հալած պանրի ստեղծողների դափնիները վերագրվում են շվեյցարական հովիվներին: Ըստ այդ «լեգենդի», նրանք երկար օրեր նախիրներով քայլել են սարերում: Արդյունքում պանիրը, որ նրանք վերցրել են իրենց հետ, չորացել է, և այն այլևս հնարավոր չի եղել ուտել: Բայց հովիվներն այն ուտելու համար հալեցրել են կաթսայի մեջ գինու հետ: Իրականում դա դեռ եղել է ոչ թե վերամշակված պանիրը, այլ ֆոնդյուն: Այնուամենայնիվ, կա կարծիք, որ ամեն ինչ այդտեղից էլ սկսվել է:

Երկրորդ «լեգենդն» ասում է, որ պանրի հետ նույն մանիպուլ յացիաները կատարել են զինվորները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այսպես թե այնպես, քսաներորդ դարի սկզբին հալած պանրի արդյունաբերական արտադրություն է սկսվել Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Բիզնեսը բավականին շահավետ է ստացվել, քանի որ հալած պանիրը ջերմային մշակման շնորհիվ ավելի երկար է պահպանվում և հարմար է ճանապարհորդելիս: Հալած պանիր ստանում են շիճուկային պանիրներից, հալվող պանիրներից, կաթնաշոռից, կարագից և կաթնամթերքի այլ տեսակներից, որոնց ավելացվում են համեմունքներ, հագեցած բուսական ճարպեր և լցահարիչներ՝ պանրի զանգվածը հալեցնելով 75-95 0C ջերմաստիճանում՝ հավելանյութերի առկայությամբ (նատրիումի ցիտրատներ, ֆոսֆատներ և կալիում):

Այս ամենը շվեյցարական Թյուն քաղաքում հորինվել է շվեյցարացի Վալտեր Գերբերի և Ֆրից Շտետլերի կողմից 1911 թվականին, երբ նրանք պատրաստել են հալած պանիր էմմենտալ պանրին նատրիումի ցիտրատ ավելացնելով: Kraft Foods համանուն ընկերության հիմնադիր Ջեյմս Քրաֆթը արտոնագրել է հալած պանիր պատրաստելու իր մեթոդը 1916 թվականին: Նրա ընկերությունը 1950 թվականին աշխարհում առաջին անգամ ներկայացրել է կտրտված հալած պանիր: Հալած պանրի էժանությունը ավանդականի համեմատությամբ (ներառյալ էժան բաղադրիչների օգտագործման պատճառով) ապահովել է դրա հանրաճանաչության արագ աճը նախ՝ ԱՄՆ-ում, ապա՝ նաև այլ երկրներում: Երեսնական թվականներին Խորհրդային Միությունը մտահոգվել է, որ երկիրը չունի իր սեփական հալած պանիրը: Եվ մայրաքաղաք Մոսկվայում հայտնվել է Մոսկվայի հալած պանրի գործարանը, որը եղել է ԽՍՀՄ-ում հալած պանիր արտադրող առաջին ձեռնարկությունը:

Այն աշխատել է շվեյցարական տեխնոլոգիաներով: 1934 թվականին «պանիր N-1»-ն է արտադրվել այդ գործարանում: Այդ ժամանակից ի վեր գործարանը հաջողությամբ սկսել է զարգանալ: 1963 թվականին հայտնվել է «Դրուժբա» պանիրը, որը երևի թե ամենահայտնին է եղել նախկին ԽՍՀՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանում: Այն հիմա էլ արտադրվում է, և դրա բաղադրատոմսը չի փոխվել: Նմանապես չի փոխվել «Յանտար» պանրի բաղադրատոմսը: Վերջինս ունի բավականին վառ պատմություն: Այն ստեղծվել է «Դրուժբա» պանրի ստեղծումից մեկ տարի անց կառավարության հատուկ հրամանով: Անհրաժեշտ էր ստեղծել համով և որակով մնացած պանիրներին գերազանցող պանիր: Եվ ստեղծվեց «Յանտարը», որը «պրեմիում» կարգի պանիր է: Հալած պանիրն արտադրվում է հետևյալ կերպ:

Պանիրն առաքվում է գործարան, մաքրվում է թաղանթից, լվացվում և անցնում է մեծ պանրաղացների միջով: Դրանից հետո ստացված զանգվածին ավելացվում է կաթը, բնական կարագը, հալվող աղերը, որոշ դեպքերում՝ նաև կաթնաշոռ: Եվ այդ խառնուրդը ուղարկվում է կաթսաներ, որտեղ այն հալվում է բարձր ջերմաստիճանի տակ: Արդյունքում ստացված զանգվածը տաք փաթեթավորվում է և ուղարկվում հովացման սենյակ: Դրանից հետո այն փաթեթավորվում է տուփերի մեջ և առաքվում գնորդին: Հալած պանիրը կարելի է պատրաստել նաև տանը: Բաղադրատոմսը շատ պարզ է` կաթ, կաթնաշոռ, կարագ, ձու, սոդա և աղ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback