Yerevan, 22.February.2026,
00
:
00
BREAKING


Հայտնիների հետ կապված ամենաաղմկահարույց սկանդալները, որոնք տեղ են գտել նրանց մահանալուց հետո (լուսանկարներ)

LIFE
Blognews.am-ը գրում է.
 
Վաղամեռիկ դերասանների շուրջ ծագող սկանդալների պատճառները տարբեր են լինում ու ամենևին միշտ չէ, որ հարցը զուտ կտակի բաժանման մեջ է։ Ձեզ ենք ներկայացնում աստղերի շուրջ հետմահու ծագած ամենաաղմկահարույց սկանդալները, որոնք հետապնդում են հայնտնիներին անգամ նրանց երկրային ճանապարհի ավարտից հետո։
 
1․ Ժաննա Ֆրիսկե
Վերջին տգեղ պատմությունների մեկը կապված է վաղամեռիկ Ժաննա Ֆրիսկեի հետ, ով մահացավ քաղցկեղից 2015 թվականի հունիսին։ Պետդումայի պատգամավորները որոշեցին պարզել, թե ուր են գնացել Առաջին ալիքի կողմից հայտարարված դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարները, ինչպես նաև «Ռոսֆոնդ»-ի կողմից տրամադրված միջոցները, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին ոչ ավելի, ոչ պակաս 69 միլիոն ռուբլի։
 
Այդ գումարի մի մասը իրոք երգչուհու բուժման վրա էր ծախսվել, որոշ գումար էլ երգչուհու մահվանից հետո փոխանցվել էր այլ քաղցկեղով հիվանդների բուժամնը, որոնք հերթագրված էին վաղօրոք։ Սակայն մնացած 25 միլիոն ռուբլին ստացել էին երգչուհու հարազատները, ինչը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել։
Առաջին հարցումը «Ռոսֆոնդ» հիմնադրամի կողմից երգչուհու բարեկամներին արվել է 2015-ի աշնանը, սակայն այն արդյունքներ չտվեց, քանի որ հարազատները դեռ կտակի սեփականությունը չէին ստանձնել։
«Դրանից հետ ոչ մի հաշվետբություն չի ներկայացվել, թե ուր են գնացել այդ փողերը։ Մենք խնդրել ենք Ռոսֆոնդին տեղեկացնել մեզ այն մասին, թե ինչ է արվել այդ փողերով ու արդյո՞ք երգչուհու հարազատները ներկայացրել են հաշվետվություն դրա շուրջ։ Կարծես թե այս հարցում պետք է ամբողջական թափանցիկություն լինի», – պատմում է հարցով զբաղվող պատգամավորներրից մեկը։
Նա հավելել է, որ եթե հարազատները չկարողանան ներկայացնել հաշվետվություն այդ գումարների ծախսի վերաբերյալ, ապա Գլխավոր դատախազություն դիմում կգնա ու չի բացառվում, որ կկորած փողերի շուրջ պատմությունը նոր զարգացումներ ստանան, որովհետև վերջին տվյալներով, Ֆրիսկեի հարազատները կապի դուրս չեն գալիս, իսկ հենց Ռոսֆոնդը հրաժարվում է մեկնաբանություններ տալ իրավիճակի շուրջ։
 
2․ Մայքլ Ջեքսոն
 
Մայքլ Ջեքսոնի ողջ կյանքը զուգակցված էր տարաբնույթ սկանդալների հետ։ Դրանք չմարեցին անգամ երգչի մահից հետո։ Չէր հասցրել Ջեքսոնի ընտանիքը բաժաներ նրա ժառանգությունը, երբ երկրի տարբեր ծայրերից տարբեր մարդիկ սկսեցին դատական հայցեր ներկայացնել։ Դրանց հեղինակները բոլորն անխտիր պնդում էին, որ հեռավոր անցյալում՝ լինելով երեխա, մանկապղծության են ենթարկվել երգչի կողմից ու ցաննկանում են գումար ստանալ բարոյական և այլ տիպի տանջանքների համար։
Հայցվորներից մեկը՝ ներկայումս 33-ամյա պարող Ուեյդ Ռոբսոնն է, ով սերտորեն համագործակցում էր Ջեքսոնի հետ երկար տարիների ընթացքում, ծանոթացել էր Փոփ արքայի հետ, երբ ընդհամենը 5 տարեկան էր։
2013 թվականին տղամարդը հայտարարեց, որ երբ փոքրեր, Մայքլ Ջեքսոնը քանիցս ոտնձգությունն էր է արել իր նկատմամբ՝ Neverland առանձնատան խարախճանքների ժամանակ, ինչպես նաև Լոս Անջելեսում գտնվող իր տներից մեկում։
Հատկանշական է, որ 2005 թվականին Ուեյդ Ռոբսոնը դատարանում պաշտապնում էր Ջեքսոնի պատիվը, ում այն ժամանակ մեղադրում էին մանկապղծության մեջ և հիմա՝ 8 տարի անց, պարողը կտրուկ փոխել է իր ունեցած դիրքորոշումը գործատուի նկատմամբ։
 
3․ Լյուդմիլա Զիկինա
 
Տհաճ մի պատմություն էլ տեղ գտավ սիրված երգչուհի Լյուդմիլա Զիկինայի մահից հետո։ Քանի որ նա իր երեխաները չուներ, նրա ժառանգոթյան համար սկսեցին պայքարել զարմիկները։
Երգչուհու ունեցվածքը ոչ միայն անշարժ գույքից է կազմված, այլև թանկարժեք զարդերի լայն հավաքածու։ Որոշ զարդեր երգչուհին ինքն էր գնել, իսկ որոշներ էլ նվեր էր ստացել։ Ստորև կարող եք տեսնել երգչուհու ականջօղերից, որոնց վրա ադամանդներ, ալմաստներ ու երկնագույն էմալ է։
Մեծ սկանդալը ծագեց հենց զարդերի պատճառով։ Սկզբում հավաքածուի մի մասն անհետացավ և դրա որոնումներով սկսեցին զբաղվել իրավապահները, ովքեր գտան քարերը երգչուհու նախկին օգնական Տատյանա Սվինկովայի մոտ, սակայն կինը գողության մեջ չխոստովանեց ու հայտարարեց, որ երգչուհին ինքն է տվել զարդերն իրեն, որպեսզի նա պահպանի դրանք։ Հենց զարդերը վերադարձրեցին, Զիկինայի զարմիկ Սերգեյ Զիկինը վաճառեց հավաքածուն աճուրդով ու ստանալով գումարը՝ անհետացավ։
Երգչուհու մյուս ժառանգորդը՝ նրա զարմուհի Եկատերինան փորձեց գտնել անազնիվ եղբորը, բայց չկարողացավ և այդ ժամանակ դիմեց դատարան՝ պահանջելով 55 միլոին ռուբլի գանձել հօգուտ իրեն։ Դատարանը բավարարեց կնոջ պահանջմները, բայց առայժմ միայն թղթի վրա, քանի որ ոչ Սերգեյը կա, ոչ էլ Եկատերինայի հասանելիք միլիոնները։
 
4․ Էմմի Ուայնհաուս
 
Բրիտանացի այս երգչուհին կյանքից հեռացավ 2011 թվականինբ՝ ընդհամենը 27 տարեկան հասակում։ Էմմին կտակ չէր թողել, ուստի նրա ունեցվածքը, որը կազմում էր մոտ 4,2 միլիոն ֆունտ սթերլինգ, ստացան նրա ծնողները։ Իրերի նման դրության դեմ ոչ ոք չբողոքեց, սակայն սկանդալներից զերծ մնալ չհաջողվեց։
Բանն այն է, որ երգչուհու հայրը՝ Մտչը, անմիջապես այն բանից հետո, երբ ստացավ ժառանգությունը, որոշեց վաճառել դստեր իրերը։ Առանձնակի ուշադրության արժանացավ երգչուհու շորերից մեկը, որը վաճառքի էր հավել Four Rooms հեռուստահաղորդման շրջանակներում։ Ահա այն։
«Իսկ ինչո՞ւ ոչ Էմմիի աճյունը, Միտչ», – հոր վրա հարձակվեցին երգչուհու երկրպագուները։ Սակայն ծնողների որոշման վրա դա չազդեց։ Զգեստի վաճառքից ստացված գումարն, ըստ Միտչի, գնացել են բարեգործության։ Ի դեպ, 2012 թվականին երգչուհու հայրը աճուրդով եվս մի զգեստ վաճառեց, որ պատկանել էր Էմմիին՝ 65 հազար դոլարով։ Դրանով Էմմին նկարահանվել էր Back to Black ալբոմի շապիկի համար, որը ճանաչվել էր XXI դարի ամենահաջող բրիտանական ալբոմը։
Իսկ աճուրդից ոչ շատ առաջ, անհայտները թալանել էին Էմմի Ուայնհաուսի առանձնատունը, որը ևս վաճառքի էր հանվել երգչուհու ծնողների կողմից։ Շատ բան չէին գողացել․ երգչուհու մի քանի զգեստներ, որոնց վաճառքից նրա հարազատները պլանավորում էին 130 հազար ֆունտ ստանալ։
Ի դեպ, տունը վաճառելու մասին որոշման լուրը ևս սկանդալ էր առաջացրել հանրության որոշ շրջանակներում։ Բանն այն է, որ այնտեղ ցանկանում էր հիմնավորվել Էմի Ուայնհաուսի անվան հիմնադրամը, որը զբաղվում է թմրանյութերի կախվածությունից տառապող մարդկանց աջակցությամբ, սակայն ակնհայտ է, որ նրանց պլանները երգչուհու հարազատների պլաններրի հետ չէին համընկել։
 
5․ Փոլ Ուոքեր
 
«Ֆորսաժի» դերասանը զոհվեց 2013 թվականին՝ ողբերգական ավտովթարի արդյունքում։ Նրա 25 միլիոն դոլարանոց կարողությունը նա կտակել էր դստերը՝ Մեդոու Ռեյնին, ուստի բարդ դատական քաշքշուքներ չեղան նրա մահվանից հետո, սակայն նույնիսկ դա չօգնեց, որպեսզի զոհված դերասանի անվան շուրջ սկանդալներ չառաջանան։
Առաջինը տեղի ունեցավ հենց ավտովթարի օրը։ 18-ամյա մի պատանի դարանակալեց Ուոքերի Porsche Carrera GT-ն տեղափոխող էվակուատրը ու պոկել էր մեքենայի տանիքը։ Պատանուն սկսեց որոնել ոստիկանությունը ու նրան գտան քաղաքի արվարձանում։ Մամուլում այն ժամանակ շրջանառվում էր պատահարի երկու տարբերակ։ Համաձայն դրանցից մեկի, երիտասարդն ուզում էր վաճառել այն համացանցով, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն, նա գնացել էր այդ քայլին, որովհետև դերասանի թունդ երկրպագու էր ու ցանկանում էր հիշողություն պահեր Ուոքերից։
Շուտով սակայն տեղ գտավ երկրորդ պատմությունը, որը նույնպես գողության հետ էր կապված։ Անհայտ անձը ներթափանցեց դերասանի ավտոտնակ, որտեղ 40 մեքենաներ էին պահվում ու գողացավ 7 ավտոմեքենա․ մասնաբվորապես՝ 1969 թվականի Ford Mustang ու Porsche 911 GT3 RS։ Հետագայում ոստիկանությունը դուրս էր եկել գողի հետքի վրա ու պարզվել էր, որ գողությունն արել էր Փոլ Ուոքերի մտերիմ ընկերներից մեկը՝ Ռիչարդ Թեյլորը։ Դերասանի հարազատները դատի էին տվել՝ պահանջելով վերադարձնել գողացված մեքենաները, կամ էլ հատուցել դրանց արժեքը։
Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue