Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան
SOCIETYCaterpillar մակնիշի 130 տոննա բեռնատարողությամբ ավտոինքնաթափի օպերատոր Արմեն Արշակյանը 22 տարի առաջ Գորիսից Քաջարան է եկել աշխատանք գտնելու նպատակով:
Այս տարիների ընթացքում 40 տոննա ինքնաթափից մինչև 130 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր է վարել. 40, 55, 90 ապա` 130 տոննա: Հիշում է տեխնիկայի էվոլյուցիան և այն ոգևորությունը, որ պատում էր իրեն և գործընկերներին` նոր ինքնաթափերի ղեկին նստելու ժամանակ:
-Դե ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ սակայն աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում: Անընդհատ զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր պայման է:
- Կոլեկտիվում փորձառու վարպետներ շատ կան, ովքեր անկախ եղանակային պայմաններից անթերի են վարում, այնքան են հմտացել, որ հսկա ինքնաթափերն իրենց հասկանում են կես շարժումից: Վերջիններս էլ` շփման իրենց լեզուն ունեն:
Փորձառու վարպետը երկար տարիներ ղեկին է, ասում է` կարևոր գործ է անում թե իր, թե երկրի համար: Իսկ հաստատուն վաստակն ու վաղվա օրվա հանդեպ վստահությունը ստիպում են նվիրվել, օրինակ ծառայել նորեկներին, փորձառության խորհուրդներ տալ:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



