Ողբերգական վթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա զոհ և տուժած
SOCIETYՀուլիսի 4-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի 83-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջել, կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 34QR231 պ/հ ավտոմեքենա կողաշրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի եզրին, ավտոմեքենայի ուղևորը տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1982թ. ծնված Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված ուղևորի դին, հանձնել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել այն, այնուհետև ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



