Այրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատը․ մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած պայթյունից
SOCIETYՄայիսի 12-ին, ժամը 13:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող բենզագազալցակայանից պայթյունի ձայն է լսվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գրիբոյեդով փողոցում՝ ավտոտնակում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։34-ին: Ավտոտնակում այրվել են 7 անվադող, էլեկտրական մալուխ (մոտ 5 գմ), փլուզվել է պատը (մոտ 20 քմ) և մասնակի վնասվել մոնոլիտե առաստաղը։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



