Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


IFAD-ը շատ է կարեւորում Հայաստանի հետ համագործակցությունը. Խալիդա Բուզար

SOCIETY

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Խալիդա Բուզարը շեշտում է, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը շատ կարեւոր է եւ համատեղ իրականացված ծրագրերը՝ արդյունավետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Խալիդա Բուզարը ներկայացրել է հիմնադրամի առաջիկա անելիքները` շեշտելով, որ իրենք կարեւորում են Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը:

Ինչպե՞ս եք գնահատում ԳԶՄՀ-ի համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ: 

Ի պատասխան ձեր հարցին, թույլ տվեք ներկայացնել որոշ թվեր՝ ՀՀ կառավարության հետ IFAD  սերտ համագործակցությունն ու հանձնառությունը նկարագրելու նպատակով: 1995թ. ի վեր մենք մոբիլիզացրել ենք մոտ 260 մլն ՀՀ դրամ, որից մոտ 90 միլիոնը ֆինանսավորվել է անմիջապես ԳԶՄՀ-ի կողմից:

Ֆինանսավորվել են յոթ ծրագիր (ներառյալ` 2 ընթացիկ ծրագրերը), որոնցից ուղղակիորեն օգտվել են 407 200 տնային տնտեսություններ: Այսպիսով, ներկայումս իրականացվում են երկու ծրագիր.  «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը (ԵԳՖԱԾ), որի պաշտոնական մեկնարկն այսօր է տրվել, և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրը (IFAD), որն ավարտվելու է այս տարվա հունիսին:

Համատեղելով  Հայաստանում գյուղական ոլորտի զարգացմանն ուղղված մեր ջանքերը՝ մենք մինչ այժմ ունեցել ենք հետևյալ ձեռքբերումները` ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացում, շուկաների հետ կապերի ամրապնդում, ենթակառուցվածքների բարելավում, ինչպես նաեւ գյուղական տարածքներում գործազրկության նվազեցում:

ԳԶՄՀ-ն հանձն է առել լիարժեք կերպով ներգրավվել և սատարել ՀՀ կառավարությանը` ԳԿՍԾ ծրագրի իրականացման վերջին ամիսների ընթացքում: Եվ ընթանալով առաջ՝ մենք ունենք մեծ ակնկալիքներ նոր ԵԳՖԱԾ ծրագրի առնչությամբ ու կներդնենք մեր բոլոր ջանքերը այն հաջողությամբ իրականացնելու համար:

Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել ԵԳՖԱԾ ծրագիրը

ԵԳՖԱԾ ծրագիրը նախագծվել է ՀՀ կառավարության և IFAD համատեղ ջանքերով, որի նպատակն է ընդլայնել Հայաստանում IFAD-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի հաջող նախաձեռնությունները, հիմնականում` գյուղական ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման գործառնությունները: Միևնույն ժամանակ կբարելավվեն գյուղատնտեսական արտադրության համակարգերը` գործադրելով ֆերմերների աջակցության արդյունավետ ծառայություններն ու արժեշղթայի զարգացման մոտեցումները: Այս ծրագրի իրականացման նպատակով IFAD-ը և ՀՀ կառավարությունը հատկացրել են համապատասխանաբար 11 մլն և 10 մլն ԱՄՆ դոլար, և ևս 29 մլն ԱՄՆ դոլար տրամադրվել է ՄԶՕՀ-ի և ԳԷՀ-ի կողմից: Ծրագրից կշահեն մոտ 16 000 տնային տնտեսություններ կամ շուրջ 67 000 մարդ: Խոսքը հանրապետության գյուղական բնակչության մոտ 7%-ի և գյուղական աղքատ բնակչության 21%-ի մասին է: 

Ի՞նչ կառաջարկեիք մեկնարկից սկսած ԵԳՖԱԾ-ի հաջող իրականցման համար: 

ԵԳՖԱԾ-ի կառավարումը կիրականացվի ծրագրերի իրականացման գրասենյակի (ԳՏՏԶ ԾԻԳ) կողմից, որը փորձառու է և բավականին լավ կարողություններ է ցուցաբերել Հայաստանում Հիմնադրամի կողմից ֆինանսավորված նախկին ծրագրերի իրականացման գործում: Իսկ Գյուղական ֆինանսավորման բաղադրիչը կիրականացնեն «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը» (ՀԳՏՏԶՀ) և «Գյուղական ֆինանսավորման կառույցը» (ԳՖԿ), որոնք այսօր ունեն բոլոր հմտությունները` ակնկալվող արդյունքներին հասնելու համար: Ուրախ ենք նշել, որ համապատասխան որակավորում ո ւնեցող աշխատակազմ ունենք: Այնուամենայնիվ, պետք է ձգտենք ապահովել ծրագրի բոլոր աշխատանքների արդյունավետ համակարգումը և մոնիտորինգը, ինչպես նաև առավելագույնի հասցնել տեխնիկական բաղադրիչների համագործակցությունը: Ծրագիրը պետք է ուշադրությունը սևեռի ֆերմերներին և համայնքներին` ապահովելու, որպեսզի վերջիններս լավագույնս օգտվեն ԵԳՖԱԾ-ի ընձեռած հնարավորություններից ենթակառուցվածքների բարելավման, վարկավորման հասանելիության, գյուղատնտեսական և տեխնիկական աջակցության առումով:

 Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ բոլոր իրավասու կողմերի համատեղ ջանքերի արդյունքում ԵԳՖԱԾ-ը կիրականացնի իր նպատակները` այդպիսով նպաստելով Հայաստանի զարգացմանն ուղղված ջանքերին:

 Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամն (IFAD) աշխատում է  կառավարությունների և զարգացման այլ գործընկերների հետ` գյուղական ոլորտում շատ կարևոր մի շարք մարտահրավերների լուծման ուղղությամբ: ԳԶՄՀ-ը միաժամանակ միջազգային ֆինանսական հաստատություն է և ՄԱԿ-ի հատուկ գործակալություն: Նրա առաքելությունն է` կատարել ներդրումներ գյուղական տարածքներում, ինչի արդյունքում կավելանա գյուղաբնակների եկամուտը, կբարձրանա փոփոխվող իրավիճակներին նրանց հարմարվողականությունը, ինչպես նաև կբարելավվի սննդի անվտանգությունը: ԳԶՄՀ-ն աջակցում է գյուղատնտեսական և գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացմանը 99 երկրներում, որոնց արդյունքում առ այսօր օգտվել են մոտ 114 մլն մարդ: Գլոբալ առումով, 1978-ից սկսած ԳԶՄՀ ընդհանուր ներդրումները կազմում են ԱՄԴ 16.8 մլրդ:

 

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”