Ձմեռային զգեստապահարանի 5 ամենանհրաժեշտ իրերը. լուսանկարներ
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Համացանցում բազմաթիվ են բազային զգեստապահարանին վերաբերող նյութերը, բոլորս երևի թե կարդացել ենք. սպիտակ վերնաշապիկ, բարձրակրունկ դասական կոշիկներ և այլն : Սա իհարկե հրաշալի է, բայց այնքան էլ կիրառելի չէ ձմեռվա սեզոնի համար:
Wnews.am-ն առանձնացրել է ձմեռային զգեստապահարանի 5 անհրաժեշտ և նորաձև իրերը:
1 Երկար վերարկու. Թրենդային երկար վերարկուն անհրաժեշտ է, նաև՝ գեղեցիկ: Առավել նորաձև են մոխրագույն, շագանակագույն, կաթնագույն երանգները: Ծնկից նեքրև վերարուները գեղեցիկ են համադրվում տաբատների, հատկապես՝ թրենդային լայն տաբատների հետ, կարելի է համադրել նաև բոտֆորտների կամ սպորտային կոշիկների հետ:
Հոլիդեյ տաբատներ. Արդեն մի քանի սեզոն է լայն տաբատներն ակտուալ են: Դրանք հրաշալի են համադրվում վերնաշապիկների կամ նորաձև բանտով բլուզների կամ պոնչոների հետ: Ակտուալ են ինչպես կապույտ, այնպես էլ սև ջինսերը՝ բարձր իրանով:
Բարձր պարանոցով բլուզ. водолазка . Ամենապրակտիկ, նորաձև և հարմարավետ հագուստն այս ձմռան համար: Կարելի է ընտրել ինչպես վառ գույնի , այնպես էլ՝ մոխրագույն և սև բլուզներ:
Տրիկոտաժ. Ձմռան սեզոնին գործած, տաք հագուստը միանշանակ must have է: Հատկապես ակտուալ են տրիկոտաժե զգեստներն ու տունիկաները:
Բոտֆորտներ. Ծնկից վերև կոշիկները նորաձև են արդեն մի քանի սեզոն: Այս տարի առավել ակտուալ էին զամշե մոխրագույն բոտֆորտները, կարող եք ընտրել նաև սևն ու բալագույնը:




















































