Ամուսինը ստիպել է կնոջը տանը ծննդաբերել․ կինն ու երեխան հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում (տեսանյութ)
VIDEOՄոսկվայում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Տղամարդը ստիպել է հղի կնոջը տանը ծննդաբերել եւ արգելել է շտապօգնության բժիշկներին ներս մտնել։ Ինչպես պարզվել է, տղամարդն աղանդավոր է, այդ պատճառով էլ ստիպել է կնոջը տանը ծննդաբերել՝ առանց կողմնակի օգնության։ Կինն իրոք տանն է ծննդաբերել, ինքնուրույն, սակայն խնդիրներ են առաջացել, եւ կինը մի կերպ շտապօգնություն է կանչել։
Երեխան ծնվել է առանց գիտակցության, իսկ Աննայի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել։ Սակայն երբ շտապօգնությունը ժամանել է, տղամարդը դուռը փակել է, եւ թույլ չի տվել բժիշկներին օգնել կնոջն ու նորածին երեխային։
Բժիշկները փրկարարների են կանչել, որոնք կոտրել են դուռն ու ստիպողաբար կնոջն ու երեխային հիվանդանոց տեղափոխել։
Ներկայումս մայրն էլ, երեխան էլ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են։



