Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի քանի դիտարկում…
Ակնհայտ է,որ Հանրապետության Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել,նույնիսկ 2018-ի ապրիլին եւ 2021-ի Ռ.Քոչարյանի հունիսյան հանրահավաքի ժամանակ։
Ժողովուրդն այլեւս անտարբեր չէ։
Նիկոլը լեգիտիմ չէ։
Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը։
Նա ունի բացառապես Թուրքիայի ու Արեւմուտքի ղեկավարների աջակցությունը։
Հայաստանի ներսում դեռ նրա հենարաններն են ուժային համակարգն ու քպ-ականների «էլիտան»,բայց դա էլ կարող է փոփոխական լինել։
Շարժումը բացի էմոցիայից ու ընդվզումից պետք է ունենա հստակ քաղաքական ծրագիր,որն այլընտրանք պետք է լինի նիկոլիզմի ադրբեջանացման ծրագրին։
Կրկնում եմ,հասարակությանն ու արտաքին կենտրոններին պետք է ներկայացվի հասուն,իրատեսական,հաշվարկված քաղաքական ծրագիր ։
Ոչ միայն ՀՀ,այլ նաեւ Փաշինյանի շահերից է բխում այս շարժման հաջողությունը,քանի որ վախենամ ապագայում այս կուտակված ընդվզման էներգետիկան կենտրոնանա այլ տեղեր։
Իսկ դա կարող է հանգեցնել քաոսի,որն այս իրավիճակում կործանարար է ՀՀ պետական շահերի տեսանկյունից։
Քաղաքական հասունություն է պահանջվում բոլոր կողմերից։
Հակառակ դեպքում մի կողմից հիասթափությունն ու ադրբեջանացման սպառնալիքը,իսկ մյուս կողմից ՝ռադիկալ քայլերի հավանականությունը կարող են թակել մեր ընդհանուր տան ՝ՀՀ -ի դռները։
Տեսնենք…
Աստծով։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



