Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դադարեցրե՛ք գործածել «ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄ» արտահայտությունը։ Չէ, լու՞րջ, սա ի՞նչ է նշանակում, որ եթե ադրբեջանը համաձայնի որևէ սմ զիջել, մենք համակերպվելու՞ ենք ՀՀ տարածքից կորզած կորուստների հետ։
Դադարեցրե՛ք շրջանառել «ՈՎ ՈՒԶՈՒՄ Ա ԳԱ,ՄԵՆԱԿ ՆԻԿՈԼԸ ԳՆԱ» կործանարար թեզը, որն այսօրվա ռեժիմի ներկակացուցիչներն օգտագործում էին բոլորիս դեմ 2018-ին, երբ ՀՀ քաղաքացիներն իրոք հոգնած, զզված ու խաբված էին այդ օրվա ռեժիմից (իրականությունից չես փախչի, հիմա ինչ եղել, եղել է)։
Հայ ժողովուրդը պիտի հստակ իմանա՝ ի՞նչ է իրեն սպասվում.
1. արդյո՞ք սահմանազատում-սահմանագծման հակաիրավական, հակասահմանադրական գործընթացը կանգնեցվելու է ու ինչպե՞ս է դա արվելու,
2. ովքե՞ր են լինելու այդ պրոցեսի պատասխանատուները, ՀՀ քաղաքացիների կյանքն ու ճակատագիրը տնօրինողները,
3. ապագա քաղաքական թիմն ի՞նչ դիրքորոշում ունի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ, ընդորում՝ շատ հստակ, առանց «դե կգանք, կանենք, կտեսնեք»-ների, կա՛մ աջ կա՛մ ձախ կամ նույնիսկ եթե բալանսավորված քաղաքականություն վարելու նպատակ կա, այն շատ հստակ քայլերով, գործողություններով պիտի ներկայացվի
Մենք արդեն մեկ անգամ տեսել ենք «կգանք, կանենք, կտեսնեք»-ներ, «ինչ ուզում ենք, բանակցում ենք», պոպուլիստական «Արցախը Հայաստան է և վերջ» ու նմանատիպ այլ օդում դուրս տված փուչ խոստումներ։ Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի։
Երեկվանից համաժողովրդական շարժումն իր տրամաբանական քաղաքական փուլի մեջ մտավ, ու հիմա հարթակում կանգնող յուրաքանչյուր քաղաքական «դերակատար» (բացառությամբ Սրբազանի) այլևս պիտի հանդես գա միասնական քաղաքական, կոնսենսուսային օրակարգով՝ վարչապետի աթոռն զբաղեցնողի հրաժարականի տրամաբանության մեջ և որպես դրա շարունակություն։ Բա ի՞նչ էիք ուզում, ո՞նց եք պատկերացնում ապաքաղաքական գործընթաց՝ քաղաքական հարցերի վերաբերյալ ու առանց քաղաքական դերակատարների։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



