Սոֆի Լորենը նկարահանվել է Dolce & Gabbana-ի գովազդային նոր արշավում
LIFE
Արդեն մի քանի սեզոն իտալացիներ Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբբանայի հավաքածուներում առանցքային թեմա է սերունդների հաջորդականության հարցը:
Գովազդային նոր արշավում, որը նվիրված է դիմահարդարման Dolce & Gabbana Beauty հավաքածուին, դիզայներները շարունակել են գովաբանել ընտանեկան արժեքները, որոնք հիմնված են ավանդույթների ու իր ժողովրդի պատմության նկատմամբ հուզիչ վերաբերմունքի վրա:
Նկարահանման հրապարակում հավաքվել են միանգամից 3 աչքի ընկնող իտալացիներ՝ դերասանուհի Սոֆի Լորենը, ռեժիսոր Ջուզեպպե Տորնատորեն ու կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն:
Սյուժեի համաձայն՝ իտալական ընտանիքը վերադառնում է իր ընտանեկան կալվածք, որպեսզի այն վերանորոգի ու պահպանի հաջորդ սերունդների համար: 5 որդիները՝ մոր՝ Սոֆի Լորենի գլխավորությամբ մաքրում են պատերի հին որմնանկարները:
Մինի ֆիլմերի շարքը, որը պատմում է Dolce & Gabbana Beauty շարքի ստեղծման մասին, հարգանքի տուրք են իտալական ավանդույթներին ու մշակույթին:




















































