Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ՝ ասելով, որ իբր հեղափոխության արդյունքում վարչապետ է դառնալու ինչ֊որ «վատ մարդ» (նախկին նախագահ, ռուսական ագենտ, ուժաս, բոլորը միասին և այլն)։
Ենթադրենք, ժողովուրդը խաբնվում է, և վերջում Սրբազանը վարչապետի թեկնածու է առաջադրում այդ «վատ մարդուն»։
Այժմ ամենակարևորը!!!
Վարչապետին ընտրելու է գործող Ազգային Ժողովը, և առանց ՔՊ խմբակցության՝ չի կարող վարչապետ ընտրվել։
Հիմա, կամ ՔՊ ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Նիկոլ Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ։
Լրագրողներին առաջարկում եմ հարցնել ՔՊ պատգամավորներին, արդյո՞ք նրանք այդ «վատ մարդուն» ընտրելու են վարչապետ։ Եթե չէ, ուրեմն ժողովուրդը հանգիստ կարող է շարունակել պայքարը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



